ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
март 03, 2026
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։
🗓ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մարտի 6-ին ծառայություններ կմատուցվեն․
🕙ժամը 10։00-16:00,
📌Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
🕙ժամը 11:00-16:00,
📌Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։
Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։
Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։
Մարտի 6-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Կոտայքի մարզի Բյուրեղավան և Կոտայքի մարզի Չարենցավան համայնքներում՝ փետրվարի 26-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։