Նորություններ, տեսանյութեր, իրազեկումներ

Эта страница доступна только на армянском языке.
Հիշեցում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ
Իրազեկում
29 апреля 2026 • 13:08
Հիշեցում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ
Տեղեկացնում ենք, որ արդեն կարող եք դիմում ներկայացնել ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանվելու և ըստ գտնվելու կամ նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ավելացվելու, ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին:ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 27.03.2025թ. թիվ 11-Ն որոշմամբ սահմանվել է ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանվելու և ըստ գտնվելու կամ նախընտրած վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ավելացվելու, ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ ծանուցման ձևերը և կարգը, ինչպես նաև ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու, ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմումների ձևը և էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելու կարգը:Դիմումները հնարավոր է ներկայացնել և՛ էլեկտրոնային, և՛ թղթային եղանակով։ Էլեկտրոնային դիմումները պետք է ապահովված լինեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր:Տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր: Հաշմանդամության հիմքով տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց էլեկտրոնային դիմումները կարող են ապահովվել ստորագրության՝ դիմողի համար ընդունելի ցանկացած եղանակով, իսկ տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող այլ անձանց էլեկտրոնային դիմումներն ապահովվում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Հաշմանդամության հիմքով տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց էլեկտրոնային թվային ստորագրությամբ չապահովված էլեկտրոնային դիմումներին կից ներկայացվում է նաև անձի հաշմանդամություն ունենալը հաստատող փաստաթուղթը կամ դրա պատճենը։ Հիշեցնենք, որ դիմումը պետք է ներկայացնել լիազոր մարմին՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ՝ մինչև ժամը 14:00-ն՝ այսինքն՝ մինչև մայիսի 26-ը։
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց Ձորի և Լոռու մարզերում
Իրազեկում
28 апреля 2026 • 12:06
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց Ձորի և Լոռու մարզերում
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ ապրիլի 30-ին ծառայություններ կմատուցվեն․ 🕑ժամը 10։00-16:00,📌Վայոց Ձորի մարզի Վայք համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-16:00,📌Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։
Տեղեկատվություն ընտրողների նախնական ցուցակների վերաբերյալ
Իրազեկում
28 апреля 2026 • 08:22
Տեղեկատվություն ընտրողների նախնական ցուցակների վերաբերյալ
ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները՝ ըստ ընտրական տեղամասերի, ՀՀ Ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետում՝ քվեարկության օրվանից 40 օր առաջ, հրապարակված են․ ընտրելու իրավունք ունեցող անձինք կարող են որոնել իրենց տվյալները Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում արդեն հրապարակված են 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցող ընտրողների նախնական ցուցակները՝ որոնման և ներբեռնման հնարավորությամբ։ Որոնման համակարգում ընտրողը կարող է մուտքագրել իր անունը և ազգանունը՝ գտնելու համար այն ընտրական տեղամասը, որտեղ պետք է կատարի քվեարկությունը։ Ավելի ճշգրիտ արդյունք ստանալու համար հնարավոր է լրացնել նաև ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը։ Հարթակում, ներբեռնման հնարավորությամբ, հասանելի են նաև ընտրողների նախնական ցուցակները՝ ըստ համայնքների և տեղամասերի։ Ընտրելու իրավունք ունեցող անձինք կարող են որոնել իրենց տվյալները՝ մուտք գործելով elections.mia.gov.am կայքի «ԱԺ ընտրություններ» բաժին կամ ներբեռնել ցուցակները՝ անցնելով «Ըստ տեղամասերի» բաժինը։
Իրազեկում․ նույնականացման քարտի համար կենդանի հերթով սպասարկվելու հնարավորություն
Իրազեկում
23 апреля 2026 • 11:28
Իրազեկում․ նույնականացման քարտի համար կենդանի հերթով սպասարկվելու հնարավորություն
ՆԳՆ ՄՔԾ մարզային և Երևան քաղաքի ստորաբաժանումներում նույնականացման քարտի համար հնարավոր է դիմել կենդանի հերթի ձևաչափով։  Համակարգը հստակ քանակությամբ կտրոններ է տրամադրում՝ հաշվի առնելով  բաժնի թողունակությունը և ծանրաբեռնվածությունը։  Հարգելի քաղաքացիներ, եթե արդեն իսկ ունեք օնլայն հերթագրում, սակայն ցանկանում եք սպասարկվել կենդանի հերթի ձևաչափով, ապա հորդորում ենք չեղարկել ավելորդ ամրագրումները՝ մյուս քաղաքացիներին առավել շատ ազատ պատուհաններ տեսնելու հնարավորություն տալով։ Տեղեկացնում ենք, որ սպասարկման առաջնահերթությունը տրվելու է օնլայն հերթագրում ունեցողներին։
Դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում ՀՀ քաղաքացիության գործընթացների վերաբերյալ
Իրազեկում
22 апреля 2026 • 14:00
Դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում ՀՀ քաղաքացիության գործընթացների վերաբերյալ
Ներկայումս նոր հարթակի միջոցով փաստաթղթերի ներկայացման գործառույթը հասանելի է Հայաստանի Հանրապետության հետևյալ դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում ⬇️
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Իրազեկում
22 апреля 2026 • 06:16
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ ապրիլի 23-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10։00-16:00,📌Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-16:00,📌Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։ Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։ Ապրիլի 23-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Կոտայքի մարզի Չարենցավան համայնքներում ապրիլի 17-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։