Իրազեկում

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում անձի տվյալների նույնականացման վերաբերյալ

март 05, 2026

Վերջին շրջանում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն են դիմում քաղաքացիներ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ՀՀ քաղաքացիության տվյալը բացակայելու պատճառով «Արմեդ» համակարգում ԱՀԱ շահառուի կարգավիճակը չի արտացոլվում:

Իրավական կարգավիճակով պայմանավորված՝ նման խնդրի դեպքում առաջարկում ենք գրել նամակ mcs@gov.am ՄՔԾ պաշտոնական էլեկտրոնային հասցեին (պարտադիր է դիմողի ստորագրությունը և անձը հաստատող փաստաթուղթը) և նշել դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը։

ԱՀԱ առնչվող այլ հարցերի դեպքում անհրաժեշտ է դիմել տվյալ ոլորտի պատասխանատու մարմիններին` ՀՀ առողջապահության նախարարությանը և ԱՀԱ հիմնադրամին։