Պարզաբանում ՄՔԾ զանգերի կենտրոնի ծանրաբեռնվածության վերաբերյալ
март 11, 2026
Հարգելի քաղաքացիներ, հունվարի 1-ից ուժի մեջ են մտել մի շարք բարեփոխումներ, այդ թվում՝ առողջական ապահովագրության համակարգը, աշխատանքային թվային պայմանագրերը՝ առայժմ կամավորության սկզբունքով, Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը, փաստացի հաշվառման առցանց mcs-register.am հարթակը։
Նշված փոփոխությունների արդյունքում ՄՔԾ զանգերի կենտրոն ստացվող զանգերի օրական միջին ցուցանիշը աճել է հինգ անգամ։ Ծառայությունն այս օրերին բողոքներ է ստանում զանգերին չպատասխանելու կապակցությամբ։
Ցանկանում ենք տեղեկացնել, որ այս պահին բաց թողնված զանգերի քանակը 20 տոկոսի սահմաններում է։ Ծառայությունը շարունակում է հավելյալ ռեսուրսներ ներգրավել ստացվող զանգերին պատասխանելու ցուցանիշը զրոյի մոտեցնելու ուղղությամբ։
Շնորհակալություն ենք հայտնում ըմբռնման համար և միաժամանակ հիշեցնում ենք, որ Ձեր հարցերը կարող եք ուղղել սոցիալական մեդիայի մեր հարթակներով, e-request.am համակարգով, mcs@gov.am էլեկտրոնային փոստի հասցեով, իսկ քաղաքացիության հարթակի վերաբերյալ հարցերով՝ mcs-citizenship.am կայքում գործարկվել է «առցանց կապ» կոճակը, որտեղ զետեղված են ինչպես հաճախ հնչող հարցերի վերաբերյալ ավտոմատացված պատասխաններ, այնպես էլ օպերատորի հետ առցանց նամակագրության հնարավորություն կա։