Անձը հաստատող փաստաթուղթ չունենալու դեպքում դիմել անձի /այդ թվում՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերում ճանաչման հիմքով, ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի/ կարգավիճակը որոշելու համար

Անձի կարգավիճակը որոշելու նպատակով անհրաժեշտ է ՀՀ-ում գտնվելու դեպքում՝ անձամբ դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գլխամասային գրասենյակ։

Ովքեր կարող են դիմել

  • ՀՀ-ում մշտապես բնակվող կամ ՀՀ-ից դուրս բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ-ի (Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության) այն քաղաքացիները, ովքեր ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն,

  • նախկին ԽՍՀՄ-ի (Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն) այլ հանրապետությունների քաղաքացիները, ովքեր ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն

  • ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայերը

  • քաղաքացիություն և անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձինք։ 

Պահանջվող փաստաթղթերը

ՀՀ-ում գտնվելու դեպքում՝ անհրաժեշտ է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն ներկայացնել համապատասխան հանգամանքները հիմնավորող բոլոր առկա փաստաթղթերը, իսկ ՀՀ տարածքից դուրս գտնվելու դեպքում՝ անհրաժեշտ է դիմել օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմիններ։

Ըստ դեպքի՝ կարող են պահանջվել հավելյալ փաստաթղթեր, որոնց մասին կտեղեկացնի Ծառայության աշխատակիցը։

Վճարման չափը և կարգը

Քաղաքացիության կարգավիճակի որոշումն իրականացվում է անվճար։

Տրամադրման ժամկետը

Կախված դեպքից՝ դիմումի ուսումնասիրությունը կարող է տևել մի քանի ամիս։

Դիմումատուն՝ իր կարգավիճակի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից համապատասխան որոշում /եզրակացություն/ կայացվելուց հետո անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար կուղղորդվի Ծառայության աշխատակցի կողմից։

Հղում օրենսդրությանը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ո՞վ կարող է դիմել

ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք

Ծառայության արժեքը

Անվճար

Տրամադրման տևողությունը

Կախված դիմումի ուսումնասիրության ընթացքից