Նորություններ, տեսանյութեր, իրազեկումներ

Բովանդակությունը հասանելի է միայն հայերեն
Մեկնարկել է «Միգրացիայի տվյալների հզորացում Հայաստանում» ծրագիրը
Պաշտոնական
15 ապրիլի 2026 • 12:18
Մեկնարկել է «Միգրացիայի տվյալների հզորացում Հայաստանում» ծրագիրը
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը ընդունել է ՄՄԿ Զարգացման հիմնադրամի գործընկերներին՝ քննարկելու «Միգրացիայի տվյալների հզորացումը Հայաստանում. Միգրացիայի համաշխարհային պայմանագրի նպատակներին հասնելու առաջընթացի խթանում» ծրագիրը։   Հանդիպման ընթացքում տրվել է ծրագրի պաշտոնական մեկնարկը, ներկայացվել են առաջիկա քայլերն ու նախատեսվող աշխատանքները։   ՄՔԾ պետ Նելլի Դավթյանը ընդգծել է, որ Ծառայության համար սա էական նշանակություն ունեցող ծրագիր է, որը ողջ ծավալով կհասցեագրի եղած կարիքները։   Ծրագիրը միտված է խթանելու տվյալահենք քաղաքականության մշակումը՝ միջազգային, ներառյալ՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան, ինչպես նաև ամրապնդելու Հայաստանի Հանրապետության հանձնառությունները Միգրացիայի համաշխարհային պայմանագրի շրջանակում։
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Լրատու
14 ապրիլի 2026 • 16:48
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ ապրիլի 17-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10։00-16:00,📌Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,ժամը 11:00-16:00,📌Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։ Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։ Ապրիլի 17-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Արարատի մարզի Արարատ և Կոտայքի մարզի Գառնի համայնքներում ապրիլի 10-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։
Տեղեկատվություն՝ հաշվառում չունեցող ընտրողների համար
Իրազեկում
14 ապրիլի 2026 • 11:19
Տեղեկատվություն՝ հաշվառում չունեցող ընտրողների համար
Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողները քվեարկությանը մասնակցելու համար կարող են լիազոր մարմին ներկայացնել դիմում՝ ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու վերաբերյալ։ Դիմումները կընդունվեն ընտրատեղամասերի ձևավորումից հետո (ապրիլի 23 ից)։ Հետևապես՝ դիմումը պետք է ներկայացնել լիազոր մարմին՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ մինչև ժամը 14:00-ն՝ այսինքն՝ մինչև մայիսի 26-ը։Դիմումը ներկայացվում է ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին՝ նշելով քվեարկության օրը ՀՀ-ում գտնվելու վայրի հասցեն։ Դիմումները հնարավոր է ներկայացնել և՛ էլեկտրոնային, և՛ թղթային եղանակով։ Էլեկտրոնային դիմումները պետք է ապահովված լինեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր: Ըստ գտնվելու կամ նախընտրած վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ավելացվելու, ինչպես նաև՝ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ ծանուցման ձևերը և կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։Դիմումի օրինակելի ձև
Ի՞նչ ընթացակարգով է իրականացվում քաղաքացիների հաշվառումը․ ներկայացնում է ՄՔԾ պետ Նելլի Դավթյանը
ՊաշտոնականՏեսանյութեր
13 ապրիլի 2026 • 08:04
Ի՞նչ ընթացակարգով է իրականացվում քաղաքացիների հաշվառումը․ ներկայացնում է ՄՔԾ պետ Նելլի Դավթյանը
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը պատասխանում է ՀՀ ազգային ժողովի 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին վերաբերող հարցերին, մասնավորապես՝ ի՞նչ ընթացակարգով է իրականացվում քաղաքացիների հաշվառումը, արդյոք կարո՞ղ է լինել իրավիճակ, երբ քաղաքացու բնակարանում հաշվառված լինի իր հետ կապ չունեցող անձ, հնարավո՞ր է անճշտություններ լինեն նախնական ցուցակներում։  Տեսանյութը պատրաստվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։
Տեղեկատվություն՝ հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար
Իրազեկում
10 ապրիլի 2026 • 07:39
Տեղեկատվություն՝ հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար
Տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողները կարող են դիմում ներկայացնել լիազոր մարմին՝ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և իրենց նախընտրած վայրում գտնվող մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու համար։  Դիմումները կընդունվեն ընտրատեղամասերի ձևավորումից հետո։ Հետևապես՝ իրենց տեղամասային կենտրոնում քվեարկելու անհնարինության դեպքում տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների դեպքում՝ մինչև մայիսի 26-ը, ժամը 14:00-ն, կարող են լիազոր մարմին դիմում ներկայացնել՝ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և իրենց նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին՝ նշելով տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց համար մատչելի ընտրական տեղամասի համարը։ Դիմումը հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային կամ թղթային եղանակով: Տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր: Հաշմանդամության հիմքով տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց էլեկտրոնային դիմումները կարող են ապահովվել ստորագրության՝ դիմողի համար ընդունելի ցանկացած եղանակով, իսկ տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող այլ անձանց էլեկտրոնային դիմումներն ապահովվում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Հաշմանդամության հիմքով տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց էլեկտրոնային թվային ստորագրությամբ չապահովված էլեկտրոնային դիմումներին կից ներկայացվում է նաև անձի հաշմանդամություն ունենալը հաստատող փաստաթուղթը կամ դրա պատճենը։ Տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողների համար մատչելի ընտրական տեղամասերի ցանկը հրապարակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 40 օր առաջ:Դիմումի օրինակելի ձև
Ի՞նչ ժամկետներում, ե՞րբ և ի՞նչ հարթակներով են հրապարակվում վերջնական ցուցակները․ պատասխանում է ՄՔԾ պետ Նելլի Դավթյանը
ՊաշտոնականՏեսանյութեր
09 ապրիլի 2026 • 12:47
Ի՞նչ ժամկետներում, ե՞րբ և ի՞նչ հարթակներով են հրապարակվում վերջնական ցուցակները․ պատասխանում է ՄՔԾ պետ Նելլի Դավթյանը
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը պատասխանում է ՀՀ ազգային ժողովի 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին վերաբերող հարցերին։ Տեսանյութը պատրաստվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։