ՀՀ Գերբ
ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Լրատու

Իրազեկում․ mcs-permits.am և workpermit.am հարթակների աշխատանքի վերաբերյալ

13 նոյեմբեր 2026 • 17:39

Նոյեմբերի 1-ից գործարկվել է կացության գործերի կառավարման նոր՝ mcs-permits.am էլեկտրոնային հարթակը։

Նոր հարթակի գործարկմամբ պայմանավորված՝ workpermit.am հարթակով այլևս հնարավոր չէ ներկայացնել նոր դիմումներ։ Միևնույն ժամանակ, նախկին հարթակի միջոցով արդեն ներկայացված դիմումների ընթացքին հետևելու հնարավորությունը պահպանվում է։

Տեղեկացնում ենք նաև, որ եթե workpermit.am հարթակի միջոցով ստացված ժամանակավոր կացության քարտի կամ բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքի ժամկետը հնարավոր էր երկարաձգել, ապա նոր՝ mcs-permits.am հարթակում մինչև գործող քարտի ժամկետի ավարտը հնարավոր է ներկայացնել միայն «Նոր դիմում»։

❓Ինչպես գրանցվել նոր հարթակում։

Նոր դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել mcs-permits.am հարթակ և գրանցվել երկու հնարավոր տարբերակով։ 

Խիստ նույնականացմամբ կարող են գրանցվել. 

- ՀՀ քաղաքացիները,
- իրավաբանական անձանց տնօրենները,
- ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները։

Հարցաթերթիկ-դիմումի լրացմամբ կարող են անհատական դիմում ներկայացնել.

- աշխատանքային պայմանագիր ունեցող՝ ֆիզիկական անձ հանդիսացող ԵԱՏՄ քաղաքացիները,
- օտարերկրյա անհատ ձեռնարկատերերը,
- ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները։

Գրանցումն ավարտելուց հետո անհրաժեշտ է սեղմել համակարգի «Մուտք» կոճակը և մուտք գործել անձնական օգտահաշիվ։