2023 թվականից ՀՀ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության և ՏԿԵՆ միգրացիոն ծառայության միավորումից Ներքին գործերի նախարարության կազմում գործում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը
Պատմություն
ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն
ՀՀ անձնագրային համակարգի գործունեությունը Առաջին Հանրապետության կազմավորման օրվանից կազմակերպում, իրականացնում և վերահսկում է Ներքին գործերի նախարարությունը (Ոստիկանությունը):
Յուրաքանչյուր ժամանակաշրջան իրավապահ համակարգին իր հրամայականներն է առաջադրել, նորանոր խնդիրներ ներկայացրել: Այդ տրամաբանությամբ էլ վերակառուցվել, վերանվանվել, ժամանակի պահանջներին համահունչ նոր գործառույթներ է իրականացրել նաև անձնագրային համակարգը:
Խորհրդային ժամանակաշրջանում տարածքային բաժիններում գործում էին Անձնագրային սեղաններ:
- Մինչև 1994 թվականը եղել է վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժին,
- 1993 թվականի նոյեմբերից` վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման վարչություն:
- 2008 թվականի հուլիսի 11-ից վերանվանվել է Անձնագրերի և վիզաների վարչություն:
Ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թթ. բարեփոխումների ծրագրի շրջանակում իրականացված գործընթացի դրական արդյունքն առավել ակնառու էր անձնագրերի և վիզաների համակարգում: Նոր գործառույթներից էր Բնակչության պետական ռեգիստրի ներդրումը: ՀՀ քաղաքացիների անձնագրերի կենտրոնացված տպագրության ավտոմատացված համակարգը ներդնելու ուղղությամբ ձեռնարկումները նույնպես այդ շրջանում սկսվեցին:
- Գոհար Աբրահամի Խաչատրյան
Պաշտոնավարման ժամանակահատված՝ 03. 12. 1990 թ․ - 04. 03. 1992 թ․
- Մաթևոս Վլադիմիրի Կոթոլյան
Պաշտոնավարման ժամանակահատված՝ 12. 03. 1992 թ․ - 05. 07. 1994 թ․
- Տիգրան Նորայրի Գրիգորյան
Պաշտոնավարման ժամանակահատված՝ 05. 07. 1994 թ․- 31. 07. 1995 թ․
- Զավեն Գեորգիի Ղուկասյան
Պաշտոնավարման ժամանակահատված՝ 09. 08. 1995 թ․ - 01. 03. 1996 թ․
- Արշակ Ժորայի Հովհաննիսյան
Պաշտոնավարման ժամանակահատված՝ 01. 03. 1996 թ․- 03. 06. 1996 թ․
- Վարդան Լյուդվիկի Հարությունյան
Պաշտոնավարման ժամանակահատված՝ 03. 06. 1996 թ․ - 02. 12. 1996 թ․
- Զաքարյան Ալվինա Աշոտի
Պաշտոնավարման ժամանակահատված՝ 02․12․1996 թ.- 03․07․2008 թ.
- Մուրադխանյան Նորայր Գագիկի
Պաշտոնավարման ժամանակահատված՝ 08․07․2008 թ.- 09․01․2012 թ.
- Քոչարյան Հովհաննես Իշխանի
Պաշտոնավարման ժամանակահատված՝ 09․01․2012 թ. - 07․05․2013 թ.
- Մուրադխանյան Նորայր Գագիկի
Պաշտոնավարման ժամանակահատված՝ 07․05․2013 թ. - 11․06․2014 թ.
- Սարդարյան Միշա Պապիկի
Պաշտոնավարման ժամանակահատված՝ 11․06․2014 թ. - 20․10․2015 թ.
- Բիչախչյան Մնացական Ֆիրդուսի
Պաշտոնավարման ժամանակահատված՝ 20․10․2015 թ. - 13․ 03․2020 թ.
- Մինասյան Վահագն Արշավիրի՝ պետի պարտավորությունների ժամանակավոր պաշտոնակատար
Պաշտոնավարման ժամանակահատված՝ 03․13. 2020 թ․ - 07․14. 2020 թ.
- Մկրտչյան Արա Վարդանի
Պաշտոնավարման ժամանակահատված՝ 14․07․2020 թ. - 13․01․2023 թ.
- Գևորգյան Մարիամ Խաչիկի՝ պետի պարտավորությունների ժամանակավոր պաշտոնակատար՝
Պաշտոնավարման ժամանակահատված՝ 01․13. 2023 թ․ - 14․02․2024 թ.
ՀՀ Միգրացիոն ծառայություն
- ՀՀ նախարարների խորհրդին առընթեր Փախստականների հարցերի կոմիտեն ձևավորվել է 1990 թ․ դեկտեմբերին՝ Հայկական ԽՍՀ վերադարձող հայերի ընդունման և տեղավորման պետական կոմիտեի հիմքի վրա։
- 1992 թ. փետրվարին ստեղծվել է ՀՀ փախստականների հարցերի պետական վարչությունը։
- 1995 թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարությունում ստեղծվել է Փախստականների և բնակչության տեղաշարժի վարչությունը։
- 1999 թ. ապրիլի 21-ին ստեղծվել է ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը։
- 2002 թ. նոյեմբերի 28-ին ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը։
- 2005 թ. մայիսի 19-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է Տարածքային կառավարման նախարարությունը, որի կազմում ներառվել է Միգրացիոն գործակալությունը։
- 2009 թ. նոյեմբերի 18-ին Տարածքային կառավարման նախարարության համակարգում uտեղծվել է Միգրացիոն պետական ծառայությունը` որպեu նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին։
- 2014 թվականից Ծառայությունն ընդգրկվել է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կազմում:
- 2016 թվականին Ծառայությունն ընդգրկվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կազմում:
- 2023 թվականից Ներքին գործերի նախարարության կազմում գործում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
- Ալեքսան Հակոբյան
1990-1991 թթ. ղեկավարել է ՀՀ առընթեր փախստականների հարցերի կոմիտեն:
- Վլադիմիր Մովսիսյան
1991-1996 թթ. ղեկավարել է Փախստականների հարցերով պետական վարչությունը:
- Մեխակ Գաբրիելյան
1997-1998 թթ. ղեկավարել է Փախստականների և բնակչության տեղաշարժի գլխավոր վարչությունը։
- Գագիկ Եգանյան
1999-2018 թթ. ղեկավարել է ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը։
- Արմեն Ղազարյան
2018 թ.-ից մինչև 2023 թ. հունվարը ղեկավարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունը։
2023 թ. հունվարից մինչև 2024 թ. դեկտեմբերը ղեկավարել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
- Նելլի Դավթյան
2024 թ. դեկտեմբերից ղեկավարում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։