Մանրամասն
Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) 10 նիշից բաղկացած եզակի համարանիշ է, որը տրամադրվում է.
- ՀՀ քաղաքացիներին,
- ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրյացիներին,
- ՀՀ-ում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձանց,
- ՀՀ-ում օրինական հիմքերով գտնվող օտարերկրացիներին,
- փախստականներին։
Հանրային ծառայությունների համարանիշի մասին տեղեկանքը տրամադրվում է առցանց կամ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ գլխամասային գրասենյակում։