Կառուցվածք
Կառուցվածքային ստորաբաժանում
Պետ՝ Սևակ Պետրոսյան
Պետի տեղակալ՝ Սյուզաննա Մանասյան
- Քաղաքացիության շնորհման և դադարեցման բաժին
Օտարերկացիների կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների ընդունում, վարում, ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիության շնորհում։ ՀՀ քաղաքացիների ՀՀ քաղաքացիության դադարեցում։
- Քաղաքացիության պարզման և հետընդունման բաժին
ՀՀ քաղաքացիության վերաբերյալ տեղեկատվության տրամադրում և ՀՀ տարածքից դուրս (ԵՄ, ՌԴ) անօրինական բնակվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ ռեադմիսիոն գործընթացների կազմակերպում։
- Քաղաքացիության ճանաչման և քաղաքացիություն չունեցող անձանց բաժին
ՀՀ-ում մշտապես բնակվող նախկին ՀԽՍՀ քաղաքացիներին, ՀՀ-ում մշտապես բնակվող ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիներին ՀՀ քաղաքացի ճանաչելու գործընթացների կազմակերպում, ՔՉԱ կարգավիճակի պարզում։
Պետ՝ Աննա Մակարյան
- Փաստաթղթավորման բաժին
ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց առաջին անգամ անձնագրի և նույնականացման քարտի տրամադրում, ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած, ՀՀ-ում մշտական բնակության վայր չունեցող և մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակվող անձի ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվելիս` բնակչության պետական ռեգիստրում օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով հաշվառման գործընթացների իրականացում, ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորում։
- Անձնագրային աշխատանքների համակարգման բաժին
Տարածքային անձնագրային ծառայությունների աշխատանքների համակարգում, վերջիններիս կողմից իրականացված աշխատանքների հաշվետվությունների ներկայացում, օտարերկրյա պետության կողմից հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների անձնագրերի տրման/փոխանակման աշխատանքների կազմակերպում, քաղաքացիների դիմումների պարզաբանում, այլ գերատեսչություններից ստացված հարցումների քննարկում։
Պետ՝ թափուր
- Տվյալների կառավարման բաժին
Ծառայության կողմից վարվող թվային հարթակների աշխատանքների իրականացում։
- Բնակչության պետական ռեգիստրի վարման բաժին
Բնակչության պետական ռեգիստրում անձնական տվյալների, ինչպես նաև ընտրողների ռեգիստրի մշակում և վարում, հանրային ծառայությունների համարանիշի ձևավորում և դրա միջոցով անձի ինքնության ամրագրում բնակչության պետական ռեգիստրում, անձանց ըստ բնակության վայրի հաշվառման և հաշվառումից հանելու գործառույթների իրականացում, քաղաքացիների անհատական տվյալների մուտքագրման արդյունքում ձևակերպվող և ինքնությունը հավաստելու նպատակով տրամադրվող փաստաթղթերի տպագրում։
Պետ՝ Իրինա Մկրտչյան
- Կազմակերպավերլուծական բաժին
Ներկայացված հարցումների և դիմումների շրջանակում Ծառայության գործունեությանն առնչվող իրավական պարզաբանումների տրամադրում, Ծառայության ստորաբաժանումների աշխատանքի վերաբերյալ քաղաքացիների բողոքների, Ծառայության գործունեության ընթացքում առաջ եկած խնդիրների օրենսդրական լուծման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում, Ծառայության գործողությունների իրավաչափության պահպանման և օրենքների պահանջների միատեսակ կիրառության ուսումնասիրություն և վերլուծություն։
- Ծրագրերի իրականացման և վիճակագրության բաժին
Ծառայության գործունեության վերաբերյալ վիճակագրական հաշվետվությունների մշակում։
- Քաղաքացիների խորհրդատվության և զանգերի սպասարկման բաժին
84-22 հեռախոսահամարով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, ընթացքի սպասարկման և հաղորդակցության ոլորտում ներկայացված բողոքների մասով դրանց հետագա վերլուծություն։
Պետ՝ Ռուզաննա Պետրոսյան
- Ապաստանի տրամադրման բաժին
Oտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց՝ ՀՀ-ում ապաստան ստանալու մասին դիմումների ընդունում, ապաստանի տրամադրման ընթացակարգերի վերաբերյալ ապաստան հայցողներին խորհրդատվության տրամադրում, ՀՀ-ում ապաստան ստանալու մասին օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց դիմումները բավարարելու կամ մերժելու մասին որոշումների մշակում, ընդունում և համապատասխանաբար ուղղորդում, ապաստանի տրամադրման ընթացակարգերը սահմանող իրավական ակտերից բխող այլ գործառույթների իրականացում:
- Ծագման երկրների տեղեկատվության բաժին
Ապաստան հայցող օտարերկրյա քաղաքացիների ծագման, իսկ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ մշտական բնակության երկրների մասին տեղեկատվության հավաքագրման և մշակման աշխատանքների իրականացում, ապաստան հայցողի ծագման (մշտական բնակության) երկրի վերաբերյալ տեղեկատվության վերլուծման աշխատանքների իրականացում, ապաստանի տրամադրման ընթացակարգերը սահմանող իրավական ակտերից բխող այլ գործառույթների իրականացում:
Պետ՝ Սրբուհի Մինասյան
Պետի տեղակալ՝ թափուր
- Կացության կարգավիճակի բաժին
օտարերկրացիներին կացության կարգավիճակ տալու (երկարաձգելու) վարույթների իրականացնում և դրանց արդյունքում համապատասխան որոշումների ընդունում, կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթերի փոխանակում, oտարերկրացի աշխատողի ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակով ստացված դիմումների վարույթի իրականացում և դրանց վերաբերյալ որոշումների կայացնում։
- Օտարերկրացիների բնակության օրինականության որոշման և վերադարձման բաժին
ՀՀ-ում անօրինական գտնվող օտարերկրացիների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթների իրականացում, որոշումների ընդունում։
- Վիզաների բաժին
ՀՀ մուտքի վիզաների տրամադրում և երկարաձգում, օտարերկրացու ՀՀ մուտքի վիզա ստանալու հրավերների ձևակերպում։