Բնակության վայրում hաշվառվելիս անձի բնակության վայրի մասին տվյալները գրանցվում են բնակչության պետական ռեգիստրում, ինչի շնորհիվ անձը կարող է մասնակցել ընտրությունների, ազատ տեղաշարժվել կամ փոխել բնակության վայրը, օգտվել մասնավոր ու պետական ծառայություններից։
Հաշվառվելու համար անհրաժեշտ է ներկայանալ բնակության վայրի ՄՔԾ ստորաբաժանում՝ նախապես այց ամրագրելով migration-e.gov.am կայքով կամ տեղում «կենդանի հերթ» ձևաչափով:
Հաշվառում
Անձին հաշվառումից հանելու համար սեփականատերը կամ համասեփականատերերից մեկը անձամբ կամ լիազորված անձի միջոցով կարող է դիմել տվյալ բնակության հասցեն սպասարկող ՄՔԾ տարածքային ստորաբաժանում՝ նախապես այց ամրագրելով migration-e.gov.am կայքով կամ տեղում՝ «կենդանի հերթ» ձևաչափով: