Հրավեր․ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրում ենք շրջայցի «ՀայՓասի» սպասարկման կենտրոնում
05 նոյեմբեր 2026 • 10:30
ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ,
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին, հրավիրում ենք մասնակցելու «Մեգամոլ» առևտրի կենտրոնում գործող «ՀայՓասի» սպասարկման կենտրոնում կազմակերպվող շրջայցին։
Շրջայցի ընթացքում հնարավորություն կունենաք տեղում ծանոթանալու կենտրոնի աշխատանքին, քաղաքացիների սպասարկման կազմակերպմանն ու նոր կենսաչափական փաստաթղթերի տրամադրման գործընթացին։
Շրջայցի շրջանակում տեղի կունենա նաև ճեպազրույց՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի և «ՀայՓաս» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռեջիս Բուշյեի մասնակցությամբ։
Խնդրում ենք ներկայանալ մեկնարկից 15 րոպե առաջ՝ ժամը 10։45-ին, Գայի պողոտա 16/1 հասցեում գտնվող «ՀայՓասի» սպասարկման կենտրոն («Մեգամոլ» առևտրի կենտրոն)։
Գրանցվելու համար խնդրում ենք տվյալներն ուղարկել mia@gov.am էլեկտրոնային փոստի հասցեով կամ զանգահարել 010 59-68-38 կամ 010 59-68-71 հեռախոսահամարներով։
Հրավիրում ենք լուսաբանելու։