Ի՞նչ է կենսաչափական տվյալը և ինչպե՞ս է այն օգնում նույնականացնել անձին
12 նոյեմբեր 2026 • 12:52
Հարգելի՛ քաղաքացիներ,
սկսում ենք իրազեկման նոր շարք, որի շրջանակում կներկայացնենք կենսաչափական տվյալներին, նոր կենսաչափական համակարգին և անձնագրերին վերաբերող հետաքրքիր տեղեկություններ։
Այսպիսով, ներկայացնենք՝ ինչ է բիոմետրիկան։
Բիոմետրիա բառը ծագում է հունարեն bios՝ կյանք, և metron՝ չափում բառերից։
Բիոմետրիան մարդուն նույնականացնելու եղանակ է՝ նրա յուրահատուկ կենսաչափական հատկանիշների միջոցով, ինչպիսին են դեմքի առանձնահատկությունները, մատնահետքերը և աչքի ծիածանաթաղանթը։
Հայաստանը կենսաչափական հատկանիշներից ընտրել է դեմքի և մատնահետքի միջոցով նույնացնելու տարբերակները։
Գաղտնաբառը կարելի է մոռանալ, քարտը՝ կորցնել, իսկ կենսաչափական հատկանիշները միշտ քեզ հետ են։
Հենց այս սկզբունքն է կիրառվում նոր կենսաչափական անձնագրերում։
Հետևեք մեր հրապարակումներին և բացահայտեք կենսաչափական համակարգի մասին ավելին։