ՀՀ Գերբ
ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Լրատու

Կենսաչափական նոր համակարգ․ մամուլի ասուլիս՝ ՆԳ նախարարությունում

03 նոյեմբեր 2026 • 11:24

Հարգելի՛ գործընկերներ,

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ ներքին գործերի նախարարությունում (Նալբանդյան 130, Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունում) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նոր կենսաչափական համակարգի գործարկման վերաբերյալ։

Բանախոսներ՝

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյան,

«ՀայՓաս» ընկերության գլխավոր տնօրեն Ռեջիս Բուշյե։

Ասուլիսի ընթացքում կներկայացվեն նոր կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերը, նախագրանցման և քաղաքացիների սպասարկման կազմակերպման առանձնահատկությունները։ 

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հրավիրում ենք լուսաբանելու։ Խնդրում ենք ներկայանալ ասուլիսի մեկնարկից 15 րոպե շուտ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 011 56-02-63, 010 59-68-38 հեռախոսահամարներով։