keyboard_arrow_left
Իրազեկում
Իրազեկում․ ՄՔԾ տարածքային ստորաբաժանումների սպասարկման գործառույթների վերաբերյալ
10 նոյեմբեր 2026 • 10:28
Հարգելի՛ քաղաքացիներ,
կենսաչափական նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են սպասարկել իրենց իրավասության շրջանակում գտնվող հետևյալ հարցերը՝
- հանրային ծառայության համարանիշի հետ կապված հարցեր,
- ընտրություններին, մասնավորապես ընտրողների ցուցակներին առնչվող հարցեր և տեղական ռեգիստրի վարում,
- բնակչության հաշվառում ՝ ըստ բնակության հասցեի և հաշվառումից հանում,
- բնակչության պետական ռեգիստրում անձանց տվյալների ճշգրտության հետ կապված աշխատանքներ,
- խորհրդատվություն և աջակցություն ՄՔԾ լիազորությունների տիրույթում:
Միաժամանակ հիշեցնում ենք, որ անձնագրերի և նույնականացման քարտերի ստացման համար նախագրանցման, կենսաչափական տվյալների հավաքագրման, փաստաթղթերի տպագրման և քաղաքացիներին հանձնման գործառույթները նոյեմբերի 1-ից իրականացնում է Հայփաս ընկերությունը։