Մանրամասն
keyboard_arrow_rightՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումները հնարավոր է մուտքագրել բացառապես https://mcs-citizenship.am/am կայքի միջոցով՝ Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգով։
Մուտքագրեք 3-120 նիշ, որպեսզի ստանաք առավել ճշգրիտ արդյունքներ։
ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումները հնարավոր է մուտքագրել բացառապես https://mcs-citizenship.am/am կայքի միջոցով՝ Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգով։
Որպես անգործունակ անձ ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումները հնարավոր է մուտքագրել բացառապես https://mcs-citizenship.am/am կայքի միջոցով՝ Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգով։
Անչափահասի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դիմումները հնարավոր է մուտքագրել բացառապես https://mcs-citizenship.am/am կայքի միջոցով՝ Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգով։
Անձը կարող է դադարեցնել ՀՀ քաղաքացիությունը իր իսկ որոշման հիման վրա։
ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դիմումները հնարավոր է մուտքագրել բացառապես https://mcs-citizenship.am/am կայքի միջոցով՝ Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգով։
Բնակության վայրում hաշվառվելիս անձի բնակության վայրի մասին տվյալները գրանցվում են բնակչության պետական ռեգիստրում, ինչի շնորհիվ անձը կարող է մասնակցել ընտրությունների, ազատ տեղաշարժվել կամ փոխել բնակության վայրը, օգտվել մասնավոր ու պետական ծառայություններից։
Հաշվառվելու համար անհրաժեշտ է ներկայանալ բնակության վայրի ՄՔԾ ստորաբաժանում՝ նախապես այց ամրագրելով migration-e.gov.am կայքով կամ տեղում «կենդանի հերթ» ձևաչափով:
Անձին հաշվառումից հանելու համար սեփականատերը կամ համասեփականատերերից մեկը անձամբ կամ լիազորված անձի միջոցով կարող է դիմել տվյալ բնակության հասցեն սպասարկող ՄՔԾ տարածքային ստորաբաժանում՝ նախապես այց ամրագրելով migration-e.gov.am կայքով կամ տեղում՝ «կենդանի հերթ» ձևաչափով:
Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) 10 նիշից բաղկացած եզակի համարանիշ է, որը տրամադրվում է.
Հանրային ծառայությունների համարանիշի մասին տեղեկանքը տրամադրվում է առցանց կամ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ գլխամասային գրասենյակում։
Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը տրամադրվում է հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) ստանալուց հրաժարված և նույնականացման քարտ չստացած կամ առանց հանրային ծառայությունների համարանիշի ամրագրման նույնականացման քարտ ստացած, կամ սոցիալական ապահովության քարտից կամ տեղեկանքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշից հրաժարված ՀՀ քաղաքացուն, ինչպես նաև հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) ստանալուց հրաժարված կամ սոցիալական ապահովության քարտից կամ տեղեկանքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշից հրաժարված օտարերկրյա քաղաքացուն, ՀՀ-ում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձին, փախստականին:
Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը տրամադրվում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ գլխամասային գրասենյակում՝ քաղաքացու դիմումի հիման վրա:
Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը տրամադրվում է՝
Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը տրամադրվում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ գլխամասային գրասենյակում՝ քաղաքացու դիմումի հիման վրա:
ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ տեղեկանք անձնագրի վերաբերյալ առցանց, այնպես էլ ֆիզիկապես՝ այցելելով անձնագրային ծառայությունների գրասենյակ։
Անձնագրի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար կարող են դիմել 16 տարին լրացած ՀՀ քաղաքացիները:
Հաշվառման (գրանցման) հասցեն արձանագրվում է ՀՀ պետական ռեգիստրում, որն անհատական հաշվառման տվյալների տեղեկատվական համակարգ է։
Հաշվառման հասցեի մասին տեղեկանք կարելի է ստանալ առցանց եղանակով կամ ֆիզիկապես՝ այցի ամրագրմամբ։
Հայաստանում ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների իրավական կարգավիճակի որոշման վարչություն (Թաիրով 14)՝ նախապես այց ամրագրելով։
Ժամակավոր կացության կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնելուց հետո օտարերկրացին ստանում է կացությունը հիմնավորող փաստաթուղթ՝ ժամանակավոր կացության քարտ։ Այն տրամադրվում է 1 տարի ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ։
Օտարերկրացի աշխատակից ներգրավել ցանկացող գործատուները 2022 թ․ հունվարի 1-ից թեկնածուի համար աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնում են բացառապես առցանց եղանակով:
Հայաստանում մշտական կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների իրավական կարգավիճակի որոշման վարչություն (Թաիրով 14)՝ նախապես այց ամրագրելով։
Մշտական կացության կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնելուց հետո օտարերկրացին ստանում է կացությունը հիմնավորող փաստաթուղթ՝ մշտական կացության քարտ, որը տրամադրվում է 5 տարի ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ։
Եթե անձը կորցրել է ժամանակավոր կացության քարտը, ապա կարող է վերականգնել այն, իսկ եթե քարտն օգտագործման համար ոչ պիտանի է կամ անձը փոխել է իր անձնագիրը, ապա կարող է փոխանակել կացության քարտը։
Կացության քարտը վերականգնելու կամ փոխանակելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների իրավական կարգավիճակի որոշման վարչություն (Թաիրով 14)՝ նախապես այց ամրագրելով։
Եթե անձը կորցրել է մշտական կացության քարտը, ապա կարող է վերականգնել այն, իսկ եթե քարտն օգտագործման համար ոչ պիտանի է կամ անձը փոխել է իր անձնագիրը, ապա կարող է փոխանակել կացության քարտը։
Կացության քարտը վերականգնելու կամ փոխանակելու համար անհրաժեշտ է անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմել ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների իրավական կարգավիճակի որոշման վարչություն (Թաիրով 14)՝ նախապես այց ամրագրելով։
Մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու համար օտարերկրացին կամ նրա կողմից լիազորված անձը կարող են դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (Թաիրովի 14 հասցե)՝ մինչև տրված մուտքի վիզայի ժամկետի լրանալը՝ ներկայացնելով մուտքի վիզայի երկարաձգման դիմում-հարցաթերթիկ, որտեղ նշվում է Հայաստանում գտնվելու ժամկետը երկարաձգելու պատճառը։
Գոյություն ունեն 57 երկրներ, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա ստանալու համար պետք է ստանան հրավեր ՀՀ-ում գտնվող ֆիզիկական կամ իրավաբանական անձից։
Ֆիզիկական անձը ՀՀ-ում հրավերը ներկայացնում է Թաիրով 14 հասցեում գտնվող օտարերկրացիներին ուղղված ծառայությունների Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանում, իսկ ՀՀ ժամանող անձինք այդ հրավերի հիման վրա կարող են դիմել արտասահմանում գտնվող ՀՀ դեսպանություններ կամ հյուպատոսական հիմնարկներ։
Հատուկ անձնագիրը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանում հատուկ անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմել Թաիրովի 14 հասցեում գտնվող Օտարերկրացիներին ուղղված ծառայությունների Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանում՝ նախապես այց ամրագրելով։
Հատուկ անձնագիրը փոխանակվում է կորցված, ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքերում։
Հայաստանում հատուկ անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմել Թաիրովի 14 հասցեում գտնվող Օտարերկրացիներին ուղղված ծառայությունների Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանում։
ԵԱՏՄ անդամ պետությունների՝ ՀՀ տարածքում աշխատող քաղաքացիները ազատված են Հայաստանում աշխատանքի թույլտվությունից և ստանում են օրինական բնակությունը հավաստող տեղեկանք։
Տեղեկանքն անհրաժեշտ է ՀՀ-ում իրենց հետագա իրավունքներն իրացնելու համար (օրինակ՝ 180 օրից ավելի գտնվելու դեպքում առանց վարչական պատասխանատվության ենթարկվելու սահամանահատում իրականացնել)։
ԵԱՏՄ անդամ պետությունների՝ ՀՀ տարածքում աշխատող քաղաքացիների ընտանիքների անդամները ստանում են բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ընտանիքի աշխատող անդամի տեղեկանքի հիման վրա և նրան տրված տեղեկանքի վավերականության ժամկետով։ Փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել սահմանված ձևի դիմում, որը ՄՔԾ-ում հաշվառելուց հետո, ըստ անհատական հանգամանքների, անձի հետ կանցկացվի հարցազրույց՝ նրա ինքնությունը պարզելու և երկիրը լքելու պատճառների վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու նպատակով։
ՀՀ-ն ապաստան է տրամադրում բոլոր այն օտարերկրացիներին (քաղաքացիություն չունեցող անձանց), որոնք հետապնդումների պատճառով ստիպված են եղել լքել իրենց քաղաքացիության կամ մշտական բնակության երկիրը և ապաստան են հայցել Հայաստանում։
ՀՀ-ում ապաստանի հայց կարող է ներկայացվել՝
Ապաստանի հայցը կարող է ներկայացվել ինչպես ՀՀ սահմանակետերում` ՀՀ ԱԱԾ կազմում գործող Սահմանապահ զորքերին, այնպես էլ տարածքում` ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը կամ, եթե անձը գտնվում է ազատազրկման վայրում` ազատազրկման վայրի վարչակազմին՝ սահմանված ժամկետներում։
ԼՂ ժամանակավոր պաշտպանության փախստականի կարգավիճակ կարող են ստանալ․