«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենք
ՀՀ կառավարության 05․04․2012թ․ թիվ 419-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում
Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը տրամադրվում է հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) ստանալուց հրաժարված և նույնականացման քարտ չստացած կամ առանց հանրային ծառայությունների համարանիշի ամրագրման նույնականացման քարտ ստացած, կամ սոցիալական ապահովության քարտից կամ տեղեկանքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշից հրաժարված Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ինչպես նաև հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) ստանալուց հրաժարված կամ սոցիալական ապահովության քարտից կամ տեղեկանքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշից հրաժարված օտարերկրյա քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձին, փախստականին:
Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը տրամադրվում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ գլխամասային գրասենյակում՝ քաղաքացու դիմումի հիման վրա:
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ «ԵսԵմ» նույնականացում։
Առցանց դիմելու համար անհրաժեշտ է՝
ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համար անհրաժեշտ է ներկայացնել՝
Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին և օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված` քաղաքացիություն չունեցող անձի ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձը` Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը և դրա պատճենը, Հայաստանի Հանրապետությունում առանց կացության կարգավիճակի օրինական հիմքերով գտնվող օտարերկրյա քաղաքացին` օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված անձնագիրը և անձնագրի` նոտարական կարգով վավերացված թարգմանությունը և դրանց պատճենները, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու հանգամանքը պարզաբանելու անհրաժեշտության դեպքում՝ նաև ծննդյան վկայականը կամ պատճենը, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձը` Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից տրված` քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը և դրա պատճենը, փախստականի կարգավիճակ ունեցող անձը` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը և դրա պատճենը., մինչև 16 տարեկան քաղաքացին` անձնագիր չունենալու դեպքում` ծննդյան վկայականը և դրա պատճենը., սոցիալական ապահովության քարտից կամ տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշից հրաժարվելու դեպքում` սոցիալական ապահովության քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքը` բացառությամբ այն դեպքի, երբ քաղաքացին կորցրել է դրանք, որի մասին նշում է կատարվում դիմումում: Նշված փաստաթղթերի բնօրինակները, պատճենների հետ համեմատելուց հետո վերադարձվում է քաղաքացուն:
ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքը տրամադրվում է անվճար։
Հնարավոր է դիմել նաև լիազորված անձի միջոցով: Լիազորագիրը նոտարական վավերացում չի պահանջում:
Տեղեկանքը տրամադրվում է անմիջապես, իսկ առցանց դիմելու դեպքում անմիջապես ուղարկում է էլ․ փոստի հասցեին և հասանելի կլինի անձնական էջի «Դիմումներ» բաժնում՝ էջը թարմացնելուց հետո։
«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենք
ՀՀ կառավարության 05․04․2012թ․ թիվ 419-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում
ՀՀ քաղաքացիներ, օտարերկրացիներ, ՔՉԱ, փախստականներ
7 րոպե
Անվճար
Առցանց դիմելու դեպքում՝ անմիջապես, անձամբ դիմելիս՝ նույն օրը
ՀՀ քաղաքացիներ, օտարերկրացիներ, ՔՉԱ, փախստականներ
7 րոպե
Անվճար
Առցանց դիմելու դեպքում՝ անմիջապես, անձամբ դիմելիս՝ նույն օրը