ՀՀ քաղաքացիներ, ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող անձինք
Ներկայացնել մուտքի վիզայի հրավեր արտասահմանից ՀՀ ժամանողների համար (որպես անհատ)
Գոյություն ունեն 57 երկրներ, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա ստանալու համար պետք է ստանան հրավեր ՀՀ-ում գտնվող ֆիզիկական կամ իրավաբանական անձից։
Ֆիզիկական անձը ՀՀ-ում հրավերը ներկայացնում է Թաիրով 14 հասցեում գտնվող օտարերկրացիներին ուղղված ծառայությունների Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանում, իսկ ՀՀ ժամանող անձինք այդ հրավերի հիման վրա կարող են դիմել միայն արտասահմանում գտնվող ՀՀ դեսպանություններ կամ հյուպատոսական հիմնարկներ։
Այս ծառայությունը հասանելի է միայն անձամբ դիմելու ձևաչափով՝ բացառապես օնլայն հերթագրմամբ։
Որպես ֆիզիկական անձ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն հրավեր կարող են ներկայացնել`
- Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիները,
- ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները։
Պահանջվող փաստաթղթերը
Մուտքի վիզայի հրավեր ներկայացնելու համար պետք է անձամբ մոտենալ և ներկայացնել՝
-
հրավերի ձևաթուղթ,
-
անձնագիր (օտարերկրացու դեպքում՝ նաև կացության քարտը),
-
հրավիրվող անձի անձնագրի պատճենը,
-
պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Վճարման չափը և կարգը
Որպես ֆիզիկական անձ ՀՀ մուտքի վիզայի հրավեր ձևակերպելու համար անհրաժեշտ է վճարել 5,000 դրամ։ Վճարումը կատարվում է տեղում՝ պոստերմինալների կամ բանկի միջոցով։
Տրամադրման ժամկետը և կարգը
Հրավերը ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանում ներկայացնելուց հետո 15 օրվա ընթացքում որոշում է կայացվում այն հաստատելու վերաբերյալ։ Հրավերի հաստատման դեպքում անձը հեռախոսազանգի միջոցով տեղեկացվում է այդ մասին, իսկ մերժման դեպքում՝ փոստային առաքմամբ։
10 րոպե
5,000 դրամ
Մինչև 15 օր
ՀՀ քաղաքացիներ, ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող անձինք
10 րոպե
5,000 դրամ
Մինչև 15 օր