Ստանալ աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ

Օտարերկրացի աշխատակից ներգրավել ցանկացող գործատուները 2022թ․ հունվարի 1-ից թեկնածուի համար աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնում են բացառապես առցանց եղանակով:

Առցանց դիմելու համար անհրաժեշտ է՝ 

  • Առցանց դիմել Աշխատանքի թույլտվության էլեկտրոնային համակարգում (workpermit.am)` որպես գործատու (հարթակում գոչծողություններ կարող են իրականացնել գործատուի գործադիր մարմնի կողմից լիազորված անձինք),
  • «նոր դիմում» բաժնի «աշխատանքի թույլտվություն» պատուհանում լրացնել թափուր աշխատատեղին վերաբերող տեղեկատվությունը և հաստատել դիմումը։

15 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից օտարերկրացի անձի աշխատանքի ընդունելու համաձայնություն ստանալուց հետո անհրաժեշտ է լրացնել օտարերկրացու տվյալները։

Կան որոշ դեպքեր, երբ աշխատանքի թույլտվությունը տրամադրվում է լրացուցիչ փաստաթղթերի հիման վրա։ Տվյալ դեպքերը թվարկված են դիմումի ներկայացման «Բացառությունների ցուցակում ընդգրկված մասնագիտություններ» բաժնում:

Հարթակում աշխատանքային թույլտվության դիմում կարելի է ներկայացնել նաև կամավորության սկզբունքով աշխատողների համար։ Այս դեպքում դիմումը ներկայացվում է դիմումների «Կամավոր» բաժնում։ 

Ուշադրություն

ՀՀ-ում աշխատանքային գործունեություն իրականացնող ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամներն ազատված են որևէ թույլատրող փաստաթուղթ ներկայացնելու պահանջից։ Այնուամենայնիվ, բնակության օրինականությունը հավաստելու նպատակով ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները նույնպես դիմում են առցանց:

Վճարման չափը և կարգը

Օտարերկրացի աշխատակցի համար ժամանակավոր կացության քարտ թողարկելու վճարը կազմում է 105,000 ՀՀ դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով, փոխանցմամբ կամ բանկային գործարքով։

Տրամադրման ժամկետը և կարգը

Կացության քարտը տրամադրվում է գործատուի դիմելուց հետո 30 օրվա ընթացքում։

Օտարերկրացին ստանում է էլեկտրոնային նամակ՝ աշխատանքային գործունեության հիմքով իրեն ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման վերաբերյալ։ Կացության քարտը ստանալու համար վերջինս պետք է այցելի Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ (երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00-18։00, ընդմիջում՝ 14։00-15։00)։

Ուշադրություն

Կացության կարգավիճակ ստանալու դիմումի մերժման վերաբերյալ որոշումը օտարերկրացին ստանում է workpermit.am հարթակի միջոցով։

Հղում օրենսդրությանը

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

ՀՀ կառավարության 16․12․2021 թ․ 2087-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ո՞վ կարող է դիմել

Իրավաբանական կամ ֆիզիկական անձինք

Դիմելու տևողությունը

20 րոպե

Ծառայության արժեքը

105,000 դրամ

Տրամադրման տևողությունը

30 օր