Ստանալ բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների համար

ԵԱՏՄ անդամ պետությունների՝ ՀՀ տարածքում աշխատող քաղաքացիները ազատված են ՀՀ-ում աշխատանքի թույլտվությունից և ստանում են օրինական բնակությունը հավաստող տեղեկանք, որն անհրաժեշտ է ՀՀ-ում իրենց հետագա իրավունքներն իրացնելու համար (օրինակ՝ 180 օրից ավելի գտնվելու դեպքում առանց վարչական պատասխանատվության ենթարկելու սահամանահատում իրականացնել)։ 

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝

  • Մուտք գործել www.workpermit.am հարթակ:

  • Ընտրել «Գրանցվել» կոճակը։

  • Ընտրել «ԵԱՏՄ քաղաքացի» տարբերակը։ 

  • Մուտքագրել հանրային ծառայության համարանիշը (օտարերկրացին պարտադիր պետք է գրանցված լինի ՊԵԿ-ում, որտեղ արտացոլվում է վերջինիս վճարված հարկերն ու տուրքերը) և հաստատել։

  • Անցնել նույնականացում և ստեղծել օգտահաշիվ՝ կցելով լուսանկար, անձը հաստատթող փաստաթուղթ և աշխատանքային պայմանագիր։

Ներկայացվող պահանջները

Կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է՝

  • Լինել ԵԱՏՄ անդամ պետություններից որևէ մեկի քաղաքացի,

  • Ունենալ ՀՀ-ում գրանցված ընկերության հետ կնքված աշխպատանքային պայմանագիր։

Պահանջվող փաստաթղթերը

  • 3,4X4.5 չափի գունավոր լուսանկար,

  • Անձնագրի գունավոր պատճենը, 

  • Երկկողմանի ստորագրված աշխատանքային պայմանագիր։ 

Վճարման չափը և կարգը

Անվճար

Տրամադրման ժամկետը և կարգը

Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ 24/7 ռեժիմով։ Բնակության օրինականությունը հասվաստող տեղեկանքը տրամադրվում է կախված կնքված աշխատանքային պայմանագրում առկա ժամկետից (1 տարվա դեպքում՝ 1 տարի, 5 տարվա դեպքում՝ 5 տարի, անորոշ ժամկետով պայմանագրի  դեպքում՝ 1 տարի)։

Հղում օրենսդրությանը

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք

ՀՀ կառավարության 06․12․2021թ․2087-Ն որոշում։ 

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ո՞վ կարող է դիմել

ԵԱՏՄ անդամ պետության ՀՀ տարածքում աշխատող քաղաքացիները

Դիմելու տևողությունը

30-օրյա ժամկետում (եթե չի պահանջում լրացուցիչ ուսումնասիրություն)

Ծառայության արժեքը

Անվճար

Տրամադրման տևողությունը

Կախված է կնքված պայմանագրի ժամկետից