Տեղեկանքն անվճար տրամադրվում է մինչև 16 տարեկան ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացնելու դեպքում։
Ստանալ հաշվառման հասցեի մասին տեղեկանք
Հաշվառման (գրանցման) հասցեն արձանագրվում է ՀՀ բնակչության պետական ռեգիստրում, որն անհատական հաշվառման տվյալների տեղեկատվական համակարգ է։
Հաշվառման հասցեի մասին տեղեկանք կարելի է ստանալ առցանց եղանակով կամ անձամբ ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանում այցելելու միջոցով։
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ «ԵսԵմ» նույնականացում։
ԵսԵմ նույնականացմամբ
Ներկայացվող պահանջները
Հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է՝
- Բնակչության պետական ռեգիստրում հաշվառման կամ հաշվառումից հանված լինելու վերաբերյալ տեղեկատվության առկայություն (երբևէ ՀՀ-ում հաշվառված լինելու վերաբերյալ):
Հաշվառման հասցեի վերաբերյալ առցանց տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է՝
- դիմորդի էջում լրացնել անձնական տվյալները,
- սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
- ընտրել՝ ում համար է նախատեսված տեղեկանքը (երեխայի կամ դիմող անձի),
- ընտրել՝ որ հաստատություն է ներկայացվելու տեղեկանքը,
- սեղմել «Հանձնել դիմումը» կոճակը,
- «Վճարում» էջում կատարել տեղեկանքի համար սահմանված վճարումը։
Վճարման չափը և կարգը
Տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1000 դրամ։ Վճարումը կատարվում է առցանց դիմելու ավարտին՝ «Վճարում» էջում։
Տրամադրման ժամկետը
Առցանց դիմելու դեպքում տեղեկանքն ուղարկվում է դիմողի էլեկտրոնային հասցեին։
Անձամբ՝ այցի ամրագրմամբ
Հաշվառման հասցեի մասին տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով այցելել ՆԳՆ ՄՔԾ տարածքային ստորաբաժանում։
Ներկայացվող պահանջները
Հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է՝
- Բնակչության պետական ռեգիստրում հաշվառման կամ հաշվառումից հանված լինելու վերաբերյալ տեղեկատվության առկայություն (երբևէ ՀՀ-ում հաշվառված լինելու վերաբերյալ):
Վճարման չափը և կարգը
Տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1000 դրամ։ Վճարումը կատարվում է տեղում՝ տերմինալի միջոցով կամ առցանց: Վճարումն առցանց կատարելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել վճարման անդորրագիրը։
Տեղեկանքն անվճար տրամադրվում է մինչև 16 տարեկան ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացնելու դեպքում։
Տրամադրման ժամկետը
Տեղեկանքը տրամադրվում է նույն օրը:
Հնարավոր է դիմել նաև լիազորված անձի միջոցով: Լիազորագիրը նոտարական վավերացում չի պահանջում:
ՀՀ քաղաքացիներ և ՀՀ-ում հաշվառում ունեցող օտարերկրյա քաղաքացիներ
15 րոպե
1,000 դրամ
Առցանց դիմելու դեպքում՝ անմիջապես, անձամբ դիմելիս՝ նույն օրը
ՀՀ քաղաքացիներ և ՀՀ-ում հաշվառում ունեցող օտարերկրյա քաղաքացիներ
15 րոպե
1,000 դրամ
Առցանց դիմելու դեպքում՝ անմիջապես, անձամբ դիմելիս՝ նույն օրը