Ծառայությունից հնարավոր է օգտվել անձամբ կամ լիազորված անձի միջոցով՝ նախապես այց ամրագրելով։
Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ում համար դիմելու են հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար։ Յուրաքանչյուր այցելուի համար, անկախ տարիքից, անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։
Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝
- մուտք գործել migration.e-gov.am հարթակ, ընտրել «Կացության կարգավիճակի դիմումի ներկայացում» բաժինը և ամրագրել այց,
- նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
- բացվող էջի «Այցելության վայր» դաշտում ընտրել Թաիրովի 14 հասցեում գործող բաժանմունքը,
- «Լրացուցիչ այցելուներ» դաշտում լրացնել ուղեկցող անձանց տվյալները (օրինակ՝ երեխայի ծնողներ),
- «Այցելության օր և ժամ» բաժնում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը և ամրագրել այցը։
Ներկայացվող պահանջները
Հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է՝
- լինել ազգությամբ հայ օտարերկրացի,
- լինել ՀՀ-ում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրացի