Ստանալ ՀՀ քաղաքացիություն, եթե դիմողն ամուսնացած է ՀՀ քաղաքացու հետ

Անձը կարող է ստանալ քաղաքացիություն, եթե ամուսնացած է ՀՀ քաղաքացու հետ։

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող անձնագրային բաժանմունք՝ նախապես այց ամրագրելով։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։

Ընդ որում՝ 75 տարեկանից բարձր անձանց, ինչպես նաև 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկումն իրականցվում է առանց էլ․ հերթագրման՝ «կենդանի հերթ» ձևաչափով:

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝

  • նույնականացումից հետո լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  • բացվող էջում մուտքագրել էլ․ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ․ փոստին ուղարկված կոդը,
  • բացվող էջի «Այցի ամրագրում» դաշտում ընտրել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գործող բաժանմունքը,
  • անհրաժեշտ է լրացնել այն անձի տվյալները, ում համար ներկայացվում է դիմումը,
  • «Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։

Ներկայացվող պահանջները

ՀՀ քաղաքացու հետ ամուսնացած լինելու հիմքով քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է՝

  • մինչև դիմումը ներկայացնելը վերջին 2 տարվա ընթացքում գրանցված ամուսնության մեջ լինել ՀՀ քաղաքացու հետ և այդ երկու տարվա ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերի առկայությամբ բնակվել է Հայաստանի Հանրապետությունում։ 

Պահանջվող փաստաթղթերը

Նախատեսված այցի օրը և ժամին անհրաժեշտ է անձնագրային բաժանմունք ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմում-հարցաթերթ,
  • անձնագիրը և դրա պատճենը (քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը, կամ ճամփորդական փաստաթուղթը և ՀՀ-ում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը),
  • 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար,
  • ամուսնության վկայականը և դրա պատճենը, ամուսնու անձնագիրը և դրա պատճենը կամ տեղեկանք ամուսնու քաղաքացիության մասին (հայերեն թարգմանությամբ, եթե փոխել է ազգանունը ամուսնության հիմքով),
  • ծնողի՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը և դրա պատճենը կամ ՀՀ քաղաքացիությունը հավաստող այլ փաստաթուղթ,
  • երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը կամ երեխայի՝ ՀՀ քաղաքացիությունը հաստատող վկայականը և դրա պատճենը կամ երեխայի ՀՀ անձնագիրը և դրա պատճենը,
  • պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր,
  • 28․11․1981 թվականից հետո ծնված անձինք պետք է ներկայացնեն նաև ծնողների անձը հաստատող փաստաթղթերը, այդ թվում՝ մահվան վկայականը, ծնողների ամուսնության կամ հայրության ճանաչման վկայականը կամ միայնակ մայր հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքը կամ դրանց պատճենները։

Վճարման չափը և կարգը

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել նախապես՝ առցանց եղանակով։

Տրամադրման ժամկետը և կարգը

Դիմումը ներկայացնելուց հետո 90 աշխատանքային օրվա ընթացքում դիտարկվում է անձի դիմումը։ Անձնագրային բաժանմունքում քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելուց հետո անձը ստանում է SMS հաղորդագրություն իր դիմումի համարով, որով կարող է հետևել դիմումի ընթացքին։

ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը բավարարվելու դեպքում անձը այդ մասին տեղեկացվում է SMS հաղորդագրությամբ, որից հետո կարող է դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։

Հղում օրենսդրությանը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

 

Ո՞վ կարող է դիմել

Օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք

Դիմելու տևողությունը

30 րոպե

Ծառայության արժեքը

1,000 դրամ

Տրամադրման տևողությունը

90 աշխատանքային օր

Ծառայության գծով աջակցության համար՝

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64