Ստանալ նույնականացման քարտ

16 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիները կամավոր կերպով կարող են ստանալ նույնականացման քարտ, որը անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ տարածքում օգտագործելու համար։ Նույնականացման քարտը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով։

Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ նախընտրելի անձնագրային բաժանմունք` առցանց այց ամրագրելով։ 

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։

Ընդ որում՝ Արցախից բռնի տեղահանվածների և տարեց անձանց հերթագրումն իրականացվում է առանձին, ինչի մասին տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել տվյալ անձնագրային բաժանմունքի հետ։

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝

  • բացվող էջում մուտքագրել էլ․ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ․ փոստին ուղարկված կոդը,

  • բացվող էջի «Այցի ամրագրում» դաշտում ընտրել նախընտրելի բաժանմունքը կամ վարչությունը,

  • անհրաժեշտ է լրացնել այն անձի տվյալները, ում համար ներկայացվում է դիմումը,

  • «Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։

Ներկայացվող պահանջները

Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ

  • ԲՊՌ-ում հաշվառում ունենալ։

Պահանջվող փաստաթղթերը

Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • Դիմում, անձնագիր կամ ծննդյան վկայական,

  • պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում՝ դրանց՝ նոտարական կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները,

  • հնարավորության դեպքում՝  

Պահանջվող հավելյալ փաստաթղթեր

18 տարին չլրացած քաղաքացին անձնագիր չունենալու դեպքում պետք է ներկայացնի նաև՝

  • իր և ծնողների գրավոր համաձայնությունն անձնագիր ստանալու վերաբերյալ, եթե ծնողներից մեկը օտարերկրյա քաղաքացի է։

Արական սեռի քաղաքացին զինապարտ լինելու դեպքում պետք է ներկայացնի նաև՝

  • զինվորական գրքույկ, կցագրման վկայական կամ զին կոմիսարիատից տրված համապատասխան տեղեկանք

Վճարման չափը և կարգը

Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է վճարել 3,000 ՀՀ դրամ։ Վճարումը հնարավոր է կատարել բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալով կամ նախապես՝ ներկայացնելով վճարման անդորրագիրը։

Նույնականացման քարտը ստանալու համար կարելի է վճարել նաև փոխանցում կատարելով հետևյալ բանկային հաշվեհամարին՝ 900005162178 (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը):

Նախապես վճարելու դեպքում վճարման անդորրագիրը կամ բանկային փոխանցումը հիմնավորող պատկերը (screenshot) անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով, քանի որ այն կցվելու է քաղաքացու փաստաթղթերին (էլեկտրոնային եղանակով ներկայացված անդորրագրերը չեն ընդունվում)։

Տրամադրման ժամկետը և կարգը

Նույնականացման քարտը տրամադրվում է 15 աշխատանքային օր հետո։

Հնարավոր է նաև նույնականացման քարտը ստանալ ավելի շուտ։ Դրա համար վճարումների չափն ու տրամադրման ժամկետներն են՝

  • 3,000+20,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 1 աշխատանքային  օր հետո  ստանալու համար,

  • 3,000+10,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 3  աշխատանքային օր հետո ստանալու համար,

  • 3,000+5,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 5  աշխատանքային օր հետո ստանալու համար։

Այս դեպքում վճարումը հնարավոր է կատարել միայն անձնագրային բաժանմունքում վճարային տերմինալի միջոցով։

Նույնականացման քարտը ստանալու համար անհրաժեշտ է այցելել այն անձնագրային բաժանմունք, որտեղ անձը դիմել է քարտը ձեռք բերելու համար։

Հղում օրենսդրությանը

«Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենք

ՀՀ կառավարության՝ 19.01.2017 թվականի N 54-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ո՞վ կարող է դիմել

ՀՀ քաղաքացիներ

Դիմելու տևողությունը

15 րոպե

Ծառայության արժեքը

3,000 դրամ

Տրամադրման տևողությունը

15 աշխատանքային օր հետո