Ստանալ տեղեկանք անձնագրի մասին

ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ տեղեկանք անձնագրի վերաբերյալ ինչպես ֆիզիկապես անձնագրային ծառայություններ այցելելու, այնպես էլ՝ առցանց եղանակով։

Անձնագրի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար կարող են դիմել 16 տարին լրացած ՀՀ քաղաքացիները:

ԵսԵմ նույնականացմամբ

Ծառայությունից առցանց օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ «ԵսԵմ» նույնականացում։

 

Առցանց դիմելու համար անհրաժեշտ է՝

  • նույնականացվելուց հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել անձնական տվյալները,
  • նշել, թե ում համար է ներկայացվում դիմումը՝ անձամբ քաղաքացու, թե”՝ երեխայի,
  • սեղմել «Հանձնել դիմումը» կոճակը։

Ներկայացվող պահանջները

16 տարին լրացած քաղաքացիները տեղեկանք ստանալու համար դիմում են անձամբ կամ լիազորված անձի միջոցով։

Մինչև 16 տարեկան երեխայի անձնագրի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար պետք է դիմի երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը (հոգաբարձուն կամ խնամակալը) կամ ծնողի կողմից լիազորված անձը։

Վճարման չափը

Անձնագրի մասին տեղեկանքը տրամադրվում է անվճար։

Տրամադրման ժամկետը և կարգը

Առցանց դիմելիս անձնագրի մասին տեղեկանքն ուղարկվում է նշված էլեկտրոնային փոստի հասցեին։ Այն հնարավոր է ներբեռնել նաև անձնական էջի «Դիմումներ» բաժնից՝ սեղմելով «Ներբեռնել» կոճակը։

Ֆիզիկապես

Անձնագրի վերաբերյալ տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է անձամբ ներկայանալ Միգրացիայի և քաղաքացության ծառայության գլխամասային գրասենյակ կամ ցանկացած տարածքային ստորաբաժանում։

Ներկայացվող պահանջները

16 տարին լրացած քաղաքացիները տեղեկանք ստանալու համար դիմում են անձամբ կամ լիազորված անձի միջոցով։

Մինչև 16 տարեկան երեխայի անձնագրի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար պետք է դիմի երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը (հոգաբարձուն կամ խնամակալը) կամ ծնողի կողմից լիազորված անձը։

Տրամադրման ժամկետը

Դիմումները քննարկվում են 5 աշխատանքային օրում։

 

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ «ԵսԵմ» նույնականացում։
Ո՞վ կարող է դիմել

ՀՀ քաղաքացիներ

Դիմելու տևողությունը

5 րոպե

Ծառայության արժեքը

Անվճար

Տրամադրման տևողությունը

Անմիջապես