«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենք
ՀՀ կառավարության 05․04․2012թ․ թիվ 419-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում
Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) 10 նիշից բաղկացած թվերի համակցություն է, որը եզակի է և տրամադրվում է ՀՀ քաղաքացիներին, ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիներին, ՀՀ-ում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձանց, փախստականներին, ՀՀ-ում օրինական հիմքերով գտնվող օտարերկրացիներին։
Հանրային ծառայությունների համարանիշի մասին տեղեկանքը տրամադրում է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ գլխամասային գրասենյակում։
ՀԾՀ տեղեկանք հնարավոր է ստանալ՝ անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմելով ՆԳՆ ՄՔԾ նախընտրելի ստորաբաժանում, կամ առցանց եղանակով՝ խիստ նույնականացման դեպքում։
Առցանց դիմելու համար անհրաժեշտ է՝
● ունենալ «ԵսԵմ» նույնականացում,
● նույնականացվելուց հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել անձնական տվյալները,
● նշել, թե ում համար է ներկայացվում դիմումը՝ անձամբ քաղաքացու, թե երեխայի,
● սեղմել «Հանձնել դիմումը» կոճակը։
ՀԾՀ-ի մասին տեղեկանքը տրամադրվում է անվճար։
Տեղեկանքը տրամադրվում է անմիջապես, իսկ առցանց դիմելու դեպքում անմիջապես ուղարկվում է էլեկտրոնային հասցեին և հասանելի է լինում անձնական էջի «Դիմումներ» բաժնում՝ էջը թարմացնելուց հետո։
ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումում անձամբ դիմելու դեպքում ՀԾՀ-ի մասին տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել.
ՀՀ քաղաքացի հանդիսանալու հանգամանքը պարզաբանելու անհրաժեշտության դեպքում 1981 թվականի նոյեմբերի 28-ից հետո ծնված օտարերկրացի դիմումատուները պետք է ներկայացնեն նաև ծնողների անձը հաստատող փաստաթղթերը, ծնողների ամուսնության վկայականը (բացակայության դեպքում՝ հայրության ճանաչման վկայականը կամ միայնակ մայր հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքը, կամ մահվան վկայականը)։
«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենք
ՀՀ կառավարության 05․04․2012թ․ թիվ 419-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ, ՔՉԱ և փախստականներ
5 րոպե
Անվճար
Անմիջապես
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ, ՔՉԱ և փախստականներ
5 րոպե
Անվճար
Անմիջապես