ՀՀ-ում աշխատանքային գործունեություն իրականացնող ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամներն ազատված են որևէ թույլատրող փաստաթուղթ ներկայացնելու պահանջից։ Այնուամենայնիվ, բնակության օրինականությունը հավաստելու նպատակով ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները նույնպես դիմում են առցանց:
Տրամադրել աշխատանքի կամ օրենքով սահմանված կարգով կնքված կամավոր աշխատանքի մասին պայմանագրով կամավոր աշխատանք կատարելու հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ
Օտարերկրացի աշխատակից ներգրավել ցանկացող գործատուները 2022 թ․ հունվարի 1-ից թեկնածուի համար աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնում են բացառապես առցանց եղանակով:
Առցանց դիմելու համար անհրաժեշտ է՝
- առցանց դիմել աշխատանքի թույլտվության էլեկտրոնային համակարգում (workpermit.am)` որպես գործատու (հարթակում գործողություններ կարող են իրականացնել գործատուի գործադիր մարմնի կողմից լիազորված անձինք),
- «նոր դիմում» բաժնի «աշխատանքի թույլտվություն» պատուհանում լրացնել թափուր աշխատատեղին վերաբերող տեղեկատվությունը և հաստատել դիմումը։
15 աշխատանքային օրվա ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից օտարերկրացի անձի աշխատանքի ընդունելու համաձայնություն ստանալուց հետո անհրաժեշտ է լրացնել օտարերկրացու տվյալները։
Կան որոշ դեպքեր, երբ աշխատանքի թույլտվությունը տրամադրվում է լրացուցիչ փաստաթղթերի հիման վրա։ Տվյալ դեպքերը թվարկված են դիմումի ներկայացման «Բացառությունների ցուցակում ընդգրկված մասնագիտություններ» բաժնում:
Հարթակում աշխատանքային թույլտվության դիմում կարելի է ներկայացնել նաև կամավորության սկզբունքով աշխատողների համար։ Այս դեպքում դիմումը ներկայացվում է դիմումների «Կամավոր» բաժնում։
Վճարման չափը և կարգը
Օտարերկրացի աշխատակցի համար ժամանակավոր կացության քարտ թողարկելու վճարը կազմում է 105 000 դրամ։ Վճարումը հնարավոր է կատարել տեղում՝ պոս տերմինալի միջոցով կամ առցանց եղանակով, ինչպես նաև ցանկացած բանկում՝ հաշվեհամարին փոխանցում կատարելով (գանձապետական հաշվեհամար՝ 900005162111100)։
Տրամադրման ժամկետը և կարգը
Կացության քարտը տրամադրվում է գործատուի դիմելուց հետո 30 օրվա ընթացքում։
Օտարերկրացին ստանում է էլեկտրոնային նամակ՝ աշխատանքային գործունեության հիմքով իրեն ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման վերաբերյալ։ Կացության քարտը ստանալու համար նա պետք է այցելի Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ (երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09.00-18.00, ընդմիջում՝ 14.00-15.00)։
Կացության կարգավիճակ ստանալու դիմումի մերժման վերաբերյալ որոշումը օտարերկրացին ստանում է workpermit.am հարթակի միջոցով։
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
ՀՀ կառավարության 16․12․2021 թ․ 2087-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում: