Միջազգային համագործակցությունՊաշտոնական

Արմեն Ղազարյանը հանդիպել է Վրաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) առաքելության ղեկավարին

07 նոյեմբերի 2024 • 09:06
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը նոյեմբերի 6-ին հանդիպում է ունեցել Վրաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) առաքելության ղեկավար Լարս Յոհան Լյոնբեքի և Միգրացիայի միջազգային կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանի հետ։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և Միգրացիայի միջազգային կազմկերպության համատեղ ծրագրերի իրականացման ընթացքին, շեշտվել է դրանց կարևորությունը Հայաստանում միգրացիոն ինստիտուտների կայացման և զարգացման գործընթացի շրջանակներում։
 
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ հաշվի առնելով միգրացիոն միտումների և խնդիրների նմանությունները, մասնավորապես՝ Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում։
 
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացաման երկխոսության մեկնարկին, կարևորվել է այս հարցում Վրաստանի և Մոլդովայի փորձի ուսումնասիրությունը։
Ծառայության պետ Արմեն Ղազարյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է Հայաստանում միգրացիոն հոսքերի դինամիկային առնչվող վերջին զարգացումները։