«Բարեփոխումները անձնագրային ոլորտում» թեմայով աշխատաժողով՝ ՆԳՆ ՄՔԾ աշխատակազմի մասնակցությամբ
18 ապրիլի 2024 • 08:01
Ապրիլի 13-ին «Բարեփոխումները անձնագրային ոլորտում» թեմայով աշխատաժողով տեղի ունեցավ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակազմի մասնակցությամբ։ Աշխատաժողովի նպատակը ՀՀ-ում միգրացիայի կառավարման ոլորտում նախաձեռնված բարեփոխումների քննարկումն էր անձը հաստատող փաստաթղթերի ուղղությամբ, մասնավորապես՝ միգրացիայի և անձնագրի կապը, նորաստեղծ կառուցվածքային միավորները, դրանց ինստիտուցիոնալ հիմքերը։
Քննարկվեց անձը հաստատող փաստաթղթերի թողարկման վարչության, փաստաթղթավորման, անձնագրային աշխատանքների համակարգման բաժինների և 47 տարածքային ստորաբաժումների աշխատելաոճի բարելավման, որակի ապահովման, ծառայությունների որակյալ մատուցման, գիտելիքահեն ծառայությունների մշակման, ենթակառուցվածքների ամրակայման, քաղաքացիակենտրոն սպասարկման, աշխատակազմի կարողությունների զարգացման և մի շարք այլ գործընթացների բարելավումն էր։
ՄՔԾ պետ Արմեն Ղազարյանը հանդիպման ընթացքում անդրադարձավ անձնագրային ծառայությունների թվայնացման կարևորությանը՝ հատկանշելով, որ արդեն մեկնարկել են Ծառայության լիազորությունների տիրույթում իրականացվող գործընթացների թվայնացման աշխատանքները բոլոր ուղղություններով։ Հատկանշվեցին բնակչության պետական ռեգիստրի բարեփոխման, քաղաքացիության գործընթացների թվայնացման, կացության կարգավիճակների տրամադրման թվայնացման, պետություն-մասնավոր գործընկերություն ձևաչափով կենսաչափական համակարգի ներդրման գործընթացները՝ որպես երկարաժամկետ և մշտական լուծումներ։
Հանդիպման ընթացքում նախ ներկայացվեցին ՄՔԾ բարեփոխումներն ու նոր կառուցվածքը, քննարկվեցին անձնագրային ոլորտի մարտահրավերներն ու լուծումները։ Մասնավորապես՝ ընդգծվեց զանգերի կենտրոնի ձևավորման կարևորությունը, տարածքային ստորաբաժանումների աշխատանքների մշտադիտարկումը, տեսաձայնագրող տեխնիկայի ներդրումը, սպասարկման և հաղորդակցության հմտությունների ստանդարտների կիրառումը։ Ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանի խոսքով՝ նշված բոլոր աշխատանքները մեկնարկել են՝ որակի ապահովման առանցքային սկզբունքով։
Առանձին քննարկվեց անցումը քաղաքացիական ծառայության համակարգ և այդ պայմաններում թափուր հաստիքները համալրելու մեխանիզմները։
Անդրադարձ եղավ նաև քաղաքացիակենտրոն սպասարկմանն ուղղված խնդիրներին։ Հանդիպման մասնակիցները հարց-պատասխան ձևաչափով քննարկեցին ընթացիկ մի շարք հարցեր, մասնավորապես ԼՂ-ից վռնի տեղահանված անձանց փաստաթղթավորման վերաբերյալ։