Լրատու

Դասընթացների շարք՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցների համար

01 օգոստոսի 2024 • 12:51
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Եվրոպայի խորհրդի աջակցությամբ նախաձեռնեց դասընթացների շարք ՄՔԾ տարածքային բաժինների աշխատակիցների համար ԵԽ «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակներում։
 
Ծառայության Երևանի և մարզային բաժինների աշխատակիցները դասընթացների շարքի ընթացքում քննարկեցին՝
• Քաղաքացիության և փախստականի կարգավիճակի միջև եղած տարբերությունները,
• ՀՀ օրենսդրությամբ սահմանված «Ժամանակավոր պաշտպանության» առանձնահատկությունները,
• ՄԻԵԴ իրավունքով սահմանված՝ Հայաստանում տեղահանված բնակչության իրավական կարգավիճակը,
• Տեղահանված բնակչության հետ շփման հիմնական սկզբունքները, առանձնահատկությունները,
• Թեմային վերաբերող թյուրըմբռնումների գործնական օրինակները և մի շարք այլ հարցեր։
 
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը կարևորում է Եվրոպայի խորհրդի աջակցությամբ կազմակերպված վերապատրաստումների շարքը՝ ծառայությունների որակի բարելավման, բազմակողմանի թեմաների շուրջ իրազեկման, աշխատակազմի կարողությունների և հմտությունների ամրապնդման տեսանկյունից, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խորհրդատվություն մատուցելու համատեքստում։
 
Ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը դասընթացների շարքում կարևորում է որակյալ սպասարկումը, հատկապես՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բարեխիղճ սպասարկման ենթատեքստում։
 
«Տեղահանված անձին մատուցվող ծառայությունները տարբերվում են ինչպես վարչարարությամբ՝ թղթաբանությամբ, այնպես էլ՝ հաղորդակցության հմտությունների իմաստով։ Մենք փորձեցինք լրացնել այս առանձնահատկությունների մասով առկա բացը, որի հաջողությունը կգնահատենք շահառուների արձագանքներից»։
 
«Փախստականների միջազգային պաշտպանության» վերաբերյալ ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչի ելույթը մասնակիցներին ծանոթացրեց միջազգային պաշտպանության մեխանիզմներին։ Ծրագրի շրջանակում որպես մասնագիտական վերապատրաստման բանախոսներ հանդես եկան ԵԽ ազգային փորձագետներ Տաթևիկ Բեժանյանը և Սերգեյ Ղազինյանը։
 
Վերապատրաստաման դասընթացների շարքը շարունակական բնույթ կունենա՝ միտված լինելով բարձրացնել Ծառայությունում մատուցվող բոլոր ծառայությունների որակը։