Միջազգային համագործակցությունՊաշտոնական

ԵՄ պատվիրակությունը Հայաստանում է մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության համար

14 նոյեմբերի 2024 • 14:07
Եվրոպական հանձնաժողովի մի շարք դեպարտամենտների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը նոյեմբերի 5-ից 6-ը Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի տեխնիկական գնահատականի և դրան առնչվող գործողությունների ծրագրի կազմման աշխատանքները մեկնարկելու նկատակով ժամանել էր Հայաստան։
 
Պատվիրակությունը գլխավորում էր Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության միջազգային համագործակցության բաժնի ղեկավարն Պավել Բուսիակևիչը։
Պատվիրակության կազմում էին նաև Եվրոպական արտաքին գործերի ծառայության (European External Action Service) և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (Frontex) ներկայացուցիչները։
 
Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի, և այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Առանձին հանդիպում է տեղի ունեցել նաև ԵՄ վիզաների ազատականացման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ։
 
Հանդիպման ընթացքում ԵՄ պատվիրակությունը ներկայացրել է մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների շրջանակներում ծրագրի շրջանակներում նախատեսվող առաջիկա քայլերի մասին, ինչպես օրինակ՝
գնահատման առաքելության այցեր, որոնց ընթացքում տեղում կուսումնասիրվեն ՄԱԱԳԾ (Մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագիր) ուղղություններով ոլորտների առկա իրավիճակը, ինչի արդյունքում, հայկական կողմի հետ սերտ համագործակցությամբ, կմշակվի ՄԱԱԳԾ փաստաթուղթը։
 
Կողմերը քննարկել են նաև, որ Մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագիր իրականացման պլան-ժամանակացույց ներկայացնելը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ, ըստ ընդունված ընթացակարգերի, ԵՄ հանձնաժողովը Հայաստանին կտրամադրի ՄԱԱԳԾ-ն, որտեղ նշված կլինեն գործողությունները, կատարման ցուցիչները և դրանց կատարման հստակ ժամկետները։