ՊաշտոնականՏեսանյութեր

Ընտրություններին մասնակցելու պահանջները պարզ են, բայց կարևոր․ Նելլի Դավթյան

14 նոյեմբերի 2025 • 06:22

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը Աննա Մինասյանի հետ զրույցում անդրադարձել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։

Զրույցի ընթացքում Նելլի Դավթյանը ներկայացրել է մի շարք հիմնարար թեմաներ, որոնք կարևոր են ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացու համար, մասնավորապես՝

  • ընտրություններին մասնակցելու հիմնական նախապայմանները,
  • միգրանտների ներգրավվածությունը ընտրական գործընթացներում,
  • ընտրություններից առաջ և ընթացքում շրջանառվող միֆերն ու ապատեղեկատվությունը,
  • անձնագրերի և կենսաչափական համակարգի դերը ընտրական գործընթացներում և այլն։

Ծառայության պետը մանրամասն ներկայացրել է ընտրական ցուցակների ճշգրտման ընթացակարգերը, ընտրողների հավաստի ցուցակների ապահովման համար իրականացվող քայլերը և ընդգծել տվյալների շարունակական թարմացման կարևորությունը։
Նելլի Դավթյանը ընդգծել է․ ընտրություններին մասնակցելը պարտադիր չէ, սակայն այն կարևոր հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ազդել համայնքային, տեղական և պետական մակարդակներում ընդունվող որոշումների վրա։