Հայտարարություն

Համագործակցության ենք հրավիրում ցանցի և համակարգի ադմինիստրատորի

16 հունիսի 2026 • 07:40

Եթե ունեք մասնագիտական փորձ ցանցային ենթակառուցվածքների կառավարման, տեղեկատվական անվտանգության ապահովման և համակարգերի սպասարկման ոլորտներում՝ կարող եք միանալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թիմին և աջակցել կարևորագույն բարեփոխումների իրականացմանը։

Ծրագրով նախատեսված են հետևյալ աշխատանքները՝

  • նախագծել, կարգավորել և սպասարկել ծրագրի ամբողջական ցանցային ենթակառուցվածքը, ներառյալ LAN, WAN, VPN և անվտանգ միջկայքային կապը պետական գրասենյակների, տվյալների կենտրոնների և Մասնավոր գործընկերոջ միջև,
  • ներդնել և կառավարել ցանցային անվտանգության հսկողության միջոցներ, ներառյալ firewall-ներ, ներխուժման հայտնաբերման և կանխարգելման համակարգեր, ցանցային սեգմենտավորում, DMZ ճարտարապետություն և մուտքի հսկողության ցուցակներ (ACL),
    վարել VPN լուծումները՝ ապահովելու անվտանգ հեռահար մուտք լիազորված անձնակազմի համար,
  • կառավարել օգտատերերի հաշիվները և հասանելիությունները,
  • վարել ֆինանսական գրառումները, օժանդակ փաստաթղթերը և վճարային փաստաթղթաշրջանառությունը և այլն։

Աշխատանքային պահանջներից են՝

  • Բարձրագույն մասնագիտական կրթությունը համապատասխան ոլորտում (ՏՏ, համակարգչային գիտություններ, հեռահաղորդակցություն կամ հարակից ոլորտ)։
  • Առնվազն 5 տարվա փորձը ցանցային և համակարգային վարչարարության ոլորտում կամ բազմակայան ցանցային ու սերվերային միջավայրերի կառավարման փորձը։

Աշխատանքային պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://mia.gov.am/2026/06/12/porcaget-371/

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2026թ. հունիսի 17-ը ներառյալ:

Փաստաթղթերն (անձամբ ներկայացնելու դեպքում) ընդունվում են ամեն օր ժամը 09։30-12։30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։ Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ ներքին գործերի նախարարություն (ք. Երևան, Նալբանդյան 130, 3-րդ հարկ, 310 սենյակ, հեռ. 010-59-64-81, էլեկտրոնային փոստի հասցեն hrmd@mia.gov.am):