Լրատու
Հանրային ծառայությունների մատուցում շրջիկ ձևաչափով
01 հոկտեմբերի 2024 • 14:10
Տեղում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, ծառայությունները քաղաքացիներին առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներդրել է շրջիկ ծառայություն։
Հոկտեմբերի 2-ից 4-ը նախատեսվում է շրջիկ ծառայություն իրականացնել Լոռու մարզում:
Մասնավորապես՝
- Լոռի Բերդ համայնքում՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 11.00-17.00,
- Ստեփանավան համայնքում՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 09.00-17.00,
- Գյուլագարակ համայնքում՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 09.00-11.00,
- Կուրթանում՝ ժամը 12.00-14.00,
- Վարդաբլուրում՝ ժամը 15.00-17.00։