Միջազգային համագործակցությունՊաշտոնական
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսություն. Արմեն Ղազարյանը հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
15 հոկտեմբերի 2024 • 16:01
Ծառայության պետը ներկայացրել է արդեն կատարված աշխատանքները, որոնք մեկնարկել էինք երկխոսությունից առաջ և համահունչ են այն բարեփոխումների ծրագրին, որոնք, այլ պետությունների օրինակով, օրակարգային են վիզաների ազատականացման համատեքստում:
Ոլորտով հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են`
- գործընթացի համար պատասխանատու գերատեսչությունների միջև գործառույթների բաշխմանը,
- պատասխանատվության շրջանակին,
- կանխատեսելի մարտահրավերներին,
- հնարավոր խնդիրներին վերաբերող հարցեր:
Արմեն Ղազարյանը ներկայացրել է կենսաչափական անձնագրերի նոր ենթակառուցվածքի ներդրման ծրագիրը, բացատրել, թե ինչ նշանակություն կունենա ծրագիրը ենթակառուցվածքի մոդեռնիզացման, տվյալների պաշտպանության բարձրացման, ինչպես նաև սահմանների կառավարման արդյունավետության բարձրացման իմաստով:
Ղազարյանն անդրադարձել է նաև միգրացիայի կառավարման ոլորտի հարցերին, ընդգծել, որ գործողությունների ծրագրով սահմանվող դրույթներից յուրաքանչյուրը ենթակա է առանձին և լիարժեք կատարման։
Նկարները՝ Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։