ԼրատուԻրազեկում

ՀՀ քաղաքացիության ստացման դիմումների ընդունում ավելի քան 40 հասցեներում

20 օգոստոսի 2025 • 06:31

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ ընդունվում են Ծառայության ավելի քան 40 հասցեներում․ 

  • մարզերում՝ բոլոր ստորաբաժանումներում, 
  • Երևանում՝ Զաքյան 3 հասցեում գործող բաժնում,
  • Ծառայության գլխամասային գրասենյակում,
  • ինչպես նաև ՆԳՆ սպասարկման գրասենյակներում՝ շրջիկ ձևաչափով։  

 ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ 📢

2025 թվականի սեպտեմբերի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատվում են պետական տուրքի վճարից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 22․01․2025 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում։