Լրատու

ՄՔԾ Քաղաքացիության շնորհման վարչության աշխատակիցների երկօրյա աշխատաժողով

20 նոյեմբերի 2024 • 09:45
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Քաղաքացիության շնորհման վարչության աշխատակիցները քաղաքացիության գործընթացների թվայնացման թեմայով երկօրյա աշխատաժողով են ունեցել։
 
Աշխատաժողովին մասնակցել է նաև Ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Ծառայության աշխատակիցների հետ քննարկվել են գործընթացի հնարավորությունների, օպտիմալացմամբ պայմանավորված վարչարարության կրճատման, աշխատանքի հետագա արդյունավետության մասին թեմաներ։
 
Ներկայացվել են քաղաքացիության գործընթացների էլեկտրոնային կառավարման համակարգի բնութագիրը և գործառույթները, համակարգի նպատակներն ու նշանակությունը, համակարգի ներդրմամբ պայմանավորված օրենսդրաիրավական բազայի մշակման աշխատանքները։
 
Աշխատանքային քննարկումներ են ծավալվել այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսին են օրինակ՝
քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի (ՔԳԷԿՀ) ներդրում,
ՔԳԷԿՀ նպատակներ ու նշանակություն,
ՔԳԷԿՀ բնութագիր և գործառույթներ։