Լրատու
Շարունակում ենք ներկայացնել «Ճամպրուկ 2025» լրագրողական մրցանակաբաշխության մրցանակակիրներին
դեկտեմբերի 23, 2025
Շարունակում ենք ներկայացնել «Ճամպրուկ 2025» լրագրողական մրցանակաբաշխության խրախուսական մրցանակակիրներին։
ՄԱԿ ՓՀԳ գրասենյակի, «Մարդը կարիքի մեջ» միջազգային հասարակական կազմակերպության, «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպության կողմից խրախուսական մրցանակների են արժանացել լրագրողական երեք աշխատանք։
Նաիրի Մուրադյան՝ «Դարձ՝ ի շրջանս յուր», Արմենիա հեռուստաընկերություն,
Անյա Սարկիսովա՝ «Արցախից տեղահանված հատուկ կարիքներ ունեցող երեխաների կրթական և սոցիալական խոչընդոտները», լրատվամիջոցը՝ Հետք մեդիա,
Նարինե Մաթևոսյան՝ «Մանկան ժպիտը հոգու բժիշկն է», լրատվամիջոցը՝ Մեդիաակումբ։
Շնորհակալություն այն լրագրողներին, որոնք միգրացիոն գործընթացներին ցուցաբերելով մասնագիտական հետաքրքրություն՝ մասնակցել են մրցանակաբաշխությանը և ապահովել որակյալ բովանդակություն։
Շնորհավորում ենք հաղթող լրագրողներին։