Պարզաբանում
Պարզաբանում․ մեդիատիրույթում հերթական կեղծ տվյալն է տարածվել
07 հունիսի 2026 • 18:23
Հարգելի քաղաքացիներ, հերթական կեղծ տվյալն է տարածվել Yerkir.am լրատվամիջոցի կողմից։ Հրապարակվել է ընտրացուցակից հատված, որտեղ, ըստ էության գրառում կատարողը, նկատի ունենալով օտարերկրյա անվանմամբ և հայրանվանմամբ ընտրողին, նշում է իբր Ադրբեջանի հանրապետության քաղաքացի է։
Հավաստիացնում և վերահաստատում ենք, որ ընտրացուցակներում առկա բոլոր անձինք ՀՀ քաղաքացիներ են և այսօր ստացված բոլոր ահազանգերի դեպքում ընտրողները ազգությամբ հայեր են։
Հորդորում ենք զերծ մնալ թյուր տեղեկություններ տարածելուց։