Լրատու

Վերապատրաստում՝ «Քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի որոշման ընթացակարգերը» թեմայով

30 հուլիսի 2025 • 05:48

ՄՔԾ աշխատակիցները մասնակցել են «Քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի որոշման ընթացակարգերը» թեմայով վերապատրաստման դասընթացին։ 
Քաղաքացիություն չունեցող անձանց ոլորտում Հայաստանն ունի առաջավոր փորձ, մասնավորապես՝

  • 2019-2022թթ ընթացքում քաղաքացիություն չունեցող անձի վկայականով փաստաթղթավորվածների թիվը գերազանցում էր 900-ը,
  • 2022-2023թթ-ին գերազանցում էր 600-ը,
  • 2021թ-ին ներդրված իրավական փոփոխությունների արդյունքում թիվը կրճատվել է՝ հասնելով 300-ի։

ՔՉԱ կարգավիճակի որոշման և փաստաթղթավորման գործընթացը առանձնահատուկ է, և Ծառայությունում կարևորվում է մասնագիտական կարողությունների զարգացումը։
Այս հարցում մշտապես Ծառայության կողքին են ոլորտի դերակատարները՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR) և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը։

Դասընթացն ընդգրկել է ինչպես տեսական, այնպես էլ գործնական բաղադրիչներ․ աշխատակիցները ակտիվորեն ներգրավվել են քննարկումների մեջ, մեկնաբանել են հիմնական հասկացությունները, քննարկել ընթացակարգային երաշխիքները, միջազգային չափանիշների տեսանկյունից վերլուծել տարբեր իրավիճակներ և անդրադարձել մասնագիտական գործունեության մեջ դրանց կիրառմանը։

Դասընթացն անցկացվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։