ՀՀ Գերբ
ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
ԼրատուԻրազեկում

Իրազեկում․ «070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից ՉԻ ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ

07 հոկտեմբեր 2026 • 13:18

Ղարաբաղից տեղահանված սիրելի' հայրենակիցներ,

կենսաչափական նոր համակարգը Հայաստանում գործարկվելու է նոյեմբերի 1-ից, և այլևս հին նմուշի փաստաթղթեր չեն թողարկվելու։

Բացառություն են կազմում «070» կոդով հին նմուշի անձնագրերը։

Այս փուլում դրանց տպագրությունն ու տրամադրումը նույն պայմաններով կշարունակվի։

Դիմումների ընդունման և փաստաթղթերի տրամադրման ծառայությունները կշարունակվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակներում։