Լրատու
2024 թվականի ընթացքում ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, իրականացրել է մի շարք միջոցառումներ
10 հունվարի 2025 • 13:47
Ծառայության աշխատակիցները պարբերաբար մասնակցել են վերապատրաստում/դասընթացների, մասնավորապես՝
- փախստականի կարգավիճակի որոշման ընթացակարգերին վերաբերող հարցերի քննարկումներ՝ սկսած փախստականի կարգավիճակի որոշման հարցազրույց վարելուց, միջազգային պաշտպանության կիրառվող մեթոդներից, ապաստան հայցողների՝ իրենց ծագման երկրներում զինվորական ծառայության hետ կապված հայցերից մինչև երեխայակենտրոն ընթացակարգեր,
- կազմակերպվել են միջազգային պաշտպանության համակարգի բարեփոխման դասընթացներ (օրենսդրություն, որակի ապահովում, մասնագիտական պատրաստում),
- քննարկվել են ապաստանի ընթացակարգերում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) չափանիշները, ապաստան հայցողների ծագման երկրներում իրավիճակը,
- աշխատակիցները մասնակցել են Մարդասիրական իրավունքի միջազգային ինստիտուտի (Սան Ռեմո) փախստականների միջազգային իրավունքի դասընթացին,
- Ծառայության աշխատակիցները ՀՀ պետական սահմանի Զվարթնոց և Գյումրի օդանավակայաններում, Բավրա, Գոգավան, Բագրատաշեն և Այրում սահմանային անցակետերում սահմանապահների համար իրականացրել են ապաստան հայցողների վերաբերյալ վերապատրաստումներ։
- 2024 թվականին տեղի է ունեցել ապաստան հայցողների կալանավորման հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը և մշակվել են ներքին տեղահանված անձանց վերաբերյալ նորմատիվ կարգավորումների վերաբերյալ խորհրդակցությունների և կարգավորումների հիմնական ուղղությունները։
- Մշակվել են իրավական ակտերի նախագծեր և տեխնիկական առաջադրանքներ, ինչի արդյունքում՝
- ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը պատրաստվում է ներդնել ապաստանի գործերի կառավարման էլեկտրոնային նոր համակարգ, որի ուղղությամբ մեկնարկել են աշխատանքները։
- ընթացքի մեջ է «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի մշակումը,
- մեկնարկել են ապաստան հայցողների նոր հատուկ կացարանի կահավորման աշխատանքները․ տեխնիկական վերազինումից հետո շենքը կհանձնվի շահագործման։
- ՄՔԾ օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների մասնաճյուղը (հասցե՝ Թաիրով փողոց, 14) համալրվել է նոր գույքով և տեխնիկայով։
Հիշեցնենք, որ ՆԳՆ կազմում Միգրացիայի և քաղաքացիության ձևավորման համատեքստում փախստականների ինտեգրման և սոցիալական պաշտպանության բաղադրիչը փոխանցվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։