Լրատու
2026 թվականի հունվարի 1-ից թվայնացվելու են ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները
09 հուլիսի 2025 • 11:57
«ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում 22.01.2025թ-ին ՀՕ-4-Ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում ՆԳՆ ՄՔԾ ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմումներ ընդունելու համար հերթագրումները 2026թ-ի հունվարի 1-ից կիրականացվեն նոր համակարգի միջոցով։
Այդ պատճառով migration.e-gov.am հարթակում հունվարի 1–ից վերոնշյալ ծառայությունը հասանելի չէ։
Վարույթներն էլեկտրոնային եղանակով իրականացնելու նպատակով ներդրվելու է նոր ծրագրային ապահովում, որի շրջանակներում կատարվելու է քաղաքացիության հայտերի նախնական ուսումնասիրություն։
Դրանից հետո հայտ ներկայացրած անձինք հնարավորություն կստանան հերթագրվել՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմումները հանձնելու համար։