Իրազեկում

Նոր հասցեում փաստացի հաշվառվելը՝ այսուհետ օնլայն

դեկտեմբերի 27, 2025
Թվայնացվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ևս մեկ գործընթաց։
ՀՀ կառավարության 25․12․2025 թվականի նիստով հաստատվել և գործարկվել է mcs-register.am հարթակը։
 
Հարգելի քաղաքացիներ, եթե փոխել եք բնակության վայրը և ցանկանում եք ՓԱՍՏԱՑԻ հիմունքներով հաշվառվել նոր հասցեում, կարող եք լրացնել դիմումը օնլայն` առանց գրասենյակ մոտենալու, առանց հերթագրվելու կամ կենդանի հերթում սպասելու և առանց որևէ թղթաբանության։
Անհրաժեշտ է կատարել ընդամենը մի քանի պարզ քայլ՝ խիստ նույնականացման պայմանով։
  • Մուտք գործել համակարգ՝ անցնելով խիստ նույնականացում։
  • Ընտրել նոր դիմում՝ համանուն կոճակով։
  • Ընտրել բնակության վայրի փաստացի հաշվառման դիմում բաժինը․ համակարգն ավտոմատ կերպով կցուցադրի անձնական տվյալները։
  • Ստուգել, ավելացնել հաշվառման հասցեն։
  • Հաստատել, որ դիմումին հաջորդող աշխատանքային օրերին գտնվելու եք նշված հասցեում տարածքային տեսուչին հանդիպելու համար։
  • Վերջում անհրաժեշտ է սեղմել պահպանել, վճարել և ուղարկել հաստատման կոճակները և դիմումն արդեն վարույթում կլինի։
Հարցերի դեպքում զանգահարել 84-22։