ԻրազեկումՀայտարարություն

Իրազեկում․ ճամփորդություններից առաջ ուշադրություն դարձրե՛ք ճամփորդական փաստաթղթերին

17 հունիսի 2026 • 11:35

Հարգելի՛ քաղաքացիներ, նախքան հանգստի մեկնելը ծանոթացեք այն երկրի սահմանահատման կարգավորումներին, ուր պատրաստվում եք մեկնել։

Մասնավորապես, ՃՇՏԵ՛Ք ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋԸ։ 

Բազմաթիվ հայտնի զբոսաշրջային ուղղություններով գործում է անձնագրի վավերականության 6-ամսյա կանոնը․ անձնագիրը պետք է վավեր լինի ևս վեց ամիս՝ հաշվված ճամփորդության վերադարձի ամսաթվից։ Նման պահանջ ունեն, օրինակ Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Չինաստանը, Հնդկաստանը և մի շարք այլ երկրներ։ 

Այսինքն, եթե օրինակ, Դուք մեկնելու եք հանգստանալու հուլիսի 21-31-ը, ապա Ձեր անձնագրի վավերականության ժամկետը պետք է լրանա ավելի ուշ, քան 2027 թ․-ի հունվարի 28-ը։

Կան երկրներ, որոնք պահանջում են անձնագրի ժամկետի եռամսյա վավերականություն՝ հաշվված ճամփորդության վերադարձի օրվանից, ինչպես՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և այլն։ 

Այս կարգավորումները ևս կարող են ժամանակ առ ժամանակ փոփոխության ենթարկվել, հետևաբար անհրաժեշտ է մշտապես ճշտել թարմացված և գործող կարգավորումը։

Հիշեցնում ենք, որ անձնագրի վավերականության հետ կապված խնդիրը օդանավակայանում հայտնաբերելու դեպքում այն տեղում լուծել հնարավոր չէ, քանի որ անձնագրի թողարկման մեկօրյա ծառայությունը մատուցվում է դիմումը ներկայացնելուն հաջորդող աշխատանքային օրը։