ՀՀ Գերբ
ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Նորություններ

Նոր թվային համակարգի ներդրմանն ընդառաջ՝ վերապատրաստում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցների համար

01 հոկտեմբեր 2026 • 07:44

2026 թվականի նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, որի շրջանակներում նախատեսվում է օտարերկրացիների իրավական կարգավիճակի ոլորտում մի շարք գործընթացների թվայնացում։

Մասնավորապես, կացության կարգավիճակի տրամադրման դիմումների ընդունումն ու քննարկումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ առցանց համակարգի միջոցով։

Նոր համակարգի արդյունավետ և անխափան կիրառումն ապահովելու նպատակով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության՝ օտարերկրացիների իրավական կարգավիճակի որոշման վարչության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները մասնակցել են երկօրյա վերապատրաստման դասընթաց-աշխատաժողովին։

Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվել է՝

  • ներդրվող թվային համակարգի կառուցվածքն ու հիմնական գործառույթները,
  • hամակարգի տեխնիկական հնարավորություններն ու կիրառման առանձնահատկությունները,
  • թվայնացված գործընթացների իրականացման կարգը։

ՄՔԾ աշխատակիցները գործնական աշխատանքների միջոցով ձեռք են բերել համակարգից արդյունավետ օգտվելու հմտություններ։

Աշխատաժողովը կազմակերպվել է ՄՄԿ հայաստանյան գրասենյակի կողմից։