Իրազեկում

Ներքին գործերի նախարարությունը փնտրում է ֆինանսների և հաշվապահության մասնագետ

31 օգոստոսի 2026 • 09:22

Կենսաչափական նոր համակարգի ներդրման համատեքստում մասնավոր գործընկերոջ հետ պայմանագրի պատշաճ կառավարումն ապահովելու նպատակով Ներքին գործերի նախարարությունը փնտրում է ֆինանսների և հաշվապահության մասնագետ։

Պահանջվող որակավորում և փորձ՝

  • Անգլերենի գերազանց իմացություն՝ պարտադիր պահանջ։
  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում։
  • 3–5 տարվա համապատասխան աշխատանքային փորձ, մասնավորապես՝ տեղական և միջազգային վճարումների ու ֆինանսական գործընթացների կառավարման ոլորտում։

    ACCA որակավորումը կամ ուսուցումը, IFRS ստանդարտների իմացությունը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունում կամ բազմազգ միջավայրում աշխատանքի փորձը կհամարվեն առավելություն։

Կենսաչափական համակարգի ներդրման Պետություն-մասնավոր գործընկերություն (ՊՄԳ) ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է այստեղ՝ https://mineconomy.am/page/1414