ՀՀ Գերբ
ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Հայտարարություն

Աշխատանք․ ՄՔԾ-ն փնտրում է տեսահսկման համակարգերի մշտադիտարկման մասնագետ

23 սեպտեմբեր 2026 • 13:13

Տարածքային ստորաբաժանումների և սպասարկման կենտրոնների անվտանգության մշտադիտարկման թիմում աշխատելու համար Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանն անհրաժեշտ են մասնագետներ։ 

Կատարվող աշխատանքներ՝

  • շարունակաբար մշտադիտարկել տեսահսկման համակարգերը տարածքային ստորաբաժանումներում և սպասարկման կենտրոններում,
  • օպերատիվ կերպով հայտնաբերել, գնահատել և էսկալացնել անվտանգության և կարգապահական միջադեպերը,
  • վերահսկել տեսահսկման սարքավորումների անխափան աշխատանքը և արձանագրել առաջացած խնդիրները։ 

Եթե ունեք անհրաժեշտ հմտություններ, ուշադիր և պատասխանատու եք, ապա կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ mcs@gov.am՝ նամակի թեմա (subject) դաշտում նշելով «CCTV մասնագետ»։