ՀՀ Գերբ
ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Հայտարարություն

Աշխատանք․ ՄՔԾ-ն փնտրում է կիբեռանվտանգության մշտադիտարկման և արձագանքման մասնագետ

22 սեպտեմբեր 2026 • 09:00

Պետական տեղեկատվական համակարգերի և ՏՏ ենթակառուցվածքների կիբեռանվտանգության ապահովման թիմում աշխատելու համար Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանն անհրաժեշտ են մասնագետներ։

Կատարվող աշխատանքներ.

  • շարունակաբար մշտադիտարկել տեղեկատվական համակարգերն ու ՏՏ ենթակառուցվածքները՝ այդ թվում՝ ԲՊՌ-ը, միգրացիոն գործերի կառավարման համակարգը և այլն,
  • հայտնաբերել, վերլուծել և գնահատել կիբեռսպառնալիքներն ու անվտանգության միջադեպերը,
  • աշխատել SOC գործիքներով՝ SIEM, EDR, Firewall և այլն:

Եթե ունեք բարձրագույն կրթություն ՏՏ կամ տեղեկատվական անվտանգության ոլորտում, կարող եք մշտադիտարկել և վերլուծել անհրաժեշտ խնդիրները, ապա կարող եք ուղարկել ինքնակենսագրական Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնական էլեկտրոնային հասցեին (mcs@gov.am)՝ վերնագրի դաշտում նշելով Կիբեռանվտանգության մասնագետ։