keyboard_arrow_left
ՏեսանյութերՊաշտոնական
Նոր կենսաչափական փաստաթղթերի պաշտպանվածությունը համապատասխանում է միջազգային ստանդարտներին․ Նելլի Դավթյան
23 սեպտեմբեր 2026 • 06:55
«Առաջին լրատվականի» եթերում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը ներկայացրել է նոյեմբերի 1-ից Հայաստանում գործարկվող նոր կենսաչափական համակարգին վերաբերող մանրամասները։
✅Նոր համակարգի ներդրմամբ փոփոխվելու է քաղաքացիների սպասարկման գործընթացը։ Առաջին փուլում այն հասանելի կլինի 14 գրասենյակում, իսկ հետագայում՝ 23-ում։
✅Կենսաչափական անձնագիրը կտրամադրվի 10 տարի, իսկ նույնականացման քարտը՝ 5 տարի ժամկետով։
✅Նոր տեխնոլոգիական լուծումները զգալիորեն կբարձրացնեն փաստաթղթերի պաշտպանվածությունը՝ միաժամանակ նվազեցնելով դրանց կեղծման ռիսկերը։
✅Զուգահեռաբար արդիականացվում է բնակչության պետական ռեգիստրը և դրան փոխկապակցված շտեմարանների էկո համակարգը։